Սիմոնյան․ Պետք է լրջորեն քննարկել ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը
Լրջորեն պետք է քննարկենք Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարցը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այ մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանի խոսակը բավարար չհամարեց Հայաստանում ռուսական մի շարք հաղորդումների հեռարձակման արգելքը։
«Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը ՀՀ փակված է, բայց եթե պետական ալիքները իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»,- շարունակեց Սիմոյանը։
Անդրադառնալով ՀՀ-ում վերջին իրադարձությունների, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունների շուրջ ՌԴ Պետդումայի պատգամավորների կողմից հնչող արձագանքներին, որ Կարապետյանին ազատազրկելն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա, Սիմոնյանը հեգնանքով ասաց.
«Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել ու տպավորություն է եղել, որ իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններին, և իրոք` իրենց դեգեներատ հաղորդավարների ելույթները վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»։
Ալեն Սիմոնյանը կոշտ արձագանքեց նաև ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի` ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններին։
«Կարո՞ղ է` Սամվել Կարապետյանը ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել, հիմա իրենք ասում են` մեր ընկերն է։ Ում փող է տվել, հարսանիքին երգել են, իր ընկերներն են: Հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանությո՞ւն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն, իրենց գործով զբաղվեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն։ Դրանք հակառակ էմոցիա են առաջացնում, ու միայն իմ մոտ չէ, այլև ՀՀ քաղաքացիների մոտ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Հայաստանում հանրային մուլտիպլեքսով ՌԴ-ից հեռարձակվում են «Առաջին ալիք»-ը, «Культура»- ը և «RTR-Պլանետա»-ն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.