Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԹՎԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ. ԲԱՆԿԸ «BUGBOUNTY 2025» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑ

Արդշինբանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական առաջարկները, ներդնում է նորարարական լուծումներ և կատարելագործում իր թվային միջավայրը։ Յուրաքանչյուր նոր ծառայություն կամ լուծում բանկում նախագծում են առաջին հերթին կարևորելով անվտանգությունը, քանի որ հաճախորդների տվյալների պաշտպանությունը բոլոր մակարդակներում և նրանց վստահությունն առաջին տեղում են։

2025թ. հունիսի 16-18-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի հետազոտական կենտրոնում անցկացվեց CyberGen չորրորդ միջազգային համաժողովը, որտեղ քննարկվում էր, թե ինչպես ավելի անվտանգ դարձնել մեր թվային կյանքը։

CyberGen համաժողովը կազմակերպված էր «Կիբերանվտանգության շաբաթ»-ի շրջանակում, այն իրականացվեց ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ տեղեկատվական համակարգերի գործակալության, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia նախագծի կողմից: Համաժողովին հաջորդեց «BugBounty» նախաձեռնությունը, որի շնորհիվ երիտասարդ ու փորձառու կիբերանվտանգության մասնագետները հնարավորություն ստացան փորձարկելու և հայտնաբերելու հնարավոր խնդիրներ բանկային համակարգերում ու հավելվածներում՝ մինչ դրանք կարող են վտանգել հաճախորդներին։

Ի՞նչ է «BugBounty»-ն. դա հարթակ է, որտեղ նախապես գրանցված մասնագետները ուսումնասիրում են մոբայլ բանկինգ, ինտերնետ բանկինգ և այլ թվային ծառայությունները, սիմուլացված միջավայրում անցկացվող իրական սցենարներով փորձում են հայտնաբերել խոցելի կետերը և այդպիսով օգնում կազմակերպություններին ավելի լավ պաշտպանել իրենց համակարգերը։ Արդշինբանկը ոչ միայն մասնակցեց այս կարևոր միջոցառմանը, այլ նաև հովանավորեց «BugBounty» նախաձեռնությունը։

Ինչպես նշել է ԿԲ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության վարչության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը. «Կիբերանվտանգությունը զուտ տեխնիկական բնույթի հարց չէ: Այն ֆինանսական կայունության կարևոր բաղադրիչ է, որի մարտահրավերները հաղթահարելու համար մեծ աշխատանք է պահանջվում: Իսկ «BugBounty»-ն մի հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների կիբերանվտանգության մասնագետների՝ բացահայտելու առցանց համակարգերի առկա խոցելիությունները և բարելավելու դրանց պաշտպանվածությունը, համախմբվելու մեկ վայրում, փոխանակվելու փորձով և զինվելու մասնագիտական նոր գիտելիքներով»։

Արդշինբանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Հրաչյա Խաչատրյանն ընդգծեց «Կիբերանվտանգության խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, մենք գտնվում ենք անընդհատ թվային վերափոխման մեջ և հագեցնում ենք բանկի համակարգերը ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Այդ ամենի շնորհիվ բարելավվում է մեր հաճախորդների սպասարկման որակը։ Միևնույն ժամանակ, ի հայտ են գալիս նոր ռիսկեր, որոնց դիմակայելու համար նման միջոցառումները չափազանց արժեքավոր են։ Ստացած փորձը թույլ կտա մեզ էլ ավելի ամրապնդել մեր մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերի անվտանգությունը և բարձրացնել աշխատակիցների մասնագիտական կարողությունները»։

Արդշինբանկը շարունակելու է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ամեն օր աշխատելով անվտագության կատարելագործման ուղղությամբ, քանի որ վստահությունն ու ապահովության զգացումն ամենակարևորն են հաճախորդի և ֆինանսաբանկային յուրաքանչյուր կազմակերպության միջև հարաբերությունների ժամանակ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ИРАН - ИЗРАИЛЬ: ТОЧКА КИПЕНИЯ ПРОЙДЕНА ИЛИ ЕЩЕ НЕ ВРЕМЯ?
    2025-07-07 09:53

    На фоне скрытой паузы в вооруженном конфликте между Ираном и Израилем можно поразмышлять о последствиях в случае победы одной из сторон. Осознание того, что данное противостояние переросло рамки дипломатической напряженности и угроз и всё больше напоминает конфликт потенциально глобального масштаба, лишь удручает и не вызывает какого-либо оптимизма. Мы не можем игнорировать событие такого размаха, в котором участвуют не только Израиль с Ираном, но и их крупные союзники: Россия со стороны Ирана; США, Турция и Азербайджан - на стороне Израиля. Для Южного Кавказа, особенно Армении, этот конфликт может стать судьбоносным, поэтому давайте рассмотрим 2 возможных сценария развития событий.

  • АРТАК ЗАКАРЯН: ВСЕ ОСНОВАНИЯ ЕСТЬ, НЕОБХОДИМО СЕРЬЕЗНО ЗАНЯТЬСЯ ПРОЦЕССОМ ИМПИЧМЕНТА
    2025-07-07 08:02

    Действующие правители с 2018 года по настоящее время по разным причинам и поводам нарушали, игнорировали или подвергали дискриминационному подходу требования нескольких десятков статей Конституции РА, написал на своей странице в Фейсбук Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

  • ВААГН САРОЯН: ЧТО ЭТО, ЕСЛИ НЕ ГРАБЕЖ?!
    2025-07-07 08:00

    Когда грабеж «легализуется» законом, но народ не чувствует справедливости происходящего, с этого момента начинается утрата легитимности власти, написал на своей странице в Фейсбук член Совета РПА Ваагн Сароян.

  • Татевик АЙРАПЕТЯН: ЦЕЛЬ ПАШИНЯНА – УБЕДИТЬ АРМЯНСКУЮ ОБЩЕСТВЕННОСТЬ, ЧТО НУЖНО СДАТЬСЯ НА ВОЛЮ И МИЛОСТЬ СОСЕДНЕГО ДИКТАТОРСКОГО РЕЖИМА
    2025-07-05 10:14

    В предшествующий выборам период вся азербайджанская пропагандистская машина все более открыто начнет вести психологическую войну против армянского общества, угрожая, что если мы отстраним Пашиняна, то это приведет к войне, в этом же духе будет вестись также пропаганда гэдэшников, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ