Հրապարակեք վտանգավոր բառերի ցանկը, որոնց դեպքում ազատազրկում է սպառնում.Սփյուռքահայ գործարարները՝ Փաշինյանին
Շուրջ մեկ տասնյակ սփյուռքահայ գործարարներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրապարակել այն բառերի, արտահայտությունների ցանկը, որոնք նյարդայնացնում են նրան և որոնք կարող են հանգեցնել ազատազրկման։
Բաց նամակում ասվում է.
«Հարգելի պարոն վարչապետ,
Աշխարհի ամենահարուստ և ամենաազդեցիկ հայը՝ Սամվել Կարապետյանը, ավելի քան 30 տարի հարյուր միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել Հայաստանում իրականացվող բարեգործական նախագծերին: Եվ հիմա, Ձեր անձնական հանձնարարությամբ, նա կալանավորվել է, և սկսվել է նրա ակտիվների ազգայնացման գործընթացը: Պատճառը, ինչպես մենք հասկանում ենք, ընդամենը Հայ եկեղեցու պաշտպանության համար նրա արտաբերած խոսքերն են. «Մենք հարցերը կլուծենք մեր ձևով»:
Մենք՝ մեր պատմական հայրենիքից դուրս ապրող և մեր համեստ խնայողությունները Հայաստանում բիզնես նախագծերում ներդրած ձեռնարկատերերն ու գործարարները, մեղմ ասած, շփոթված ենք: Եվ, անկեղծ ասած, սկսում ենք անհանգստանալ թե՛ մեզ համար, թե՛ մեր ներդրումների համար:
Մենք պարբերաբար այցելում ենք Հայաստան և, հանցագործություն կատարելուց խուսափելու համար, խնդրում ենք Ձեզ շտապ կարգով հրապարակել այն բառերի, արտահայտությունների ցանկը, որոնք արգելված են օրենքով Հայաստանում կամ որոնք նյարդայնացնում են ձեզ՝ այդպիսով դառնալով վտանգավոր կամ անցանկալի օգտագործման համար: Մենք հատկապես հետաքրքրված ենք նրանցով, որոնք կարող են հանգեցնել ազատազրկման կամ գույքի կորստի:
Նախապես շնորհակալություն ենք հայտնում Ձեր ըմբռնման և աջակցության համար:
Հարգանքներով՝
Արսեն Բեյբուրթյան (Փարիզ, Ֆրանսիա)
Մարկ Փոթիկյան (Մասաչուսեթս, ԱՄՆ)
Ռոբերտ Կետիկյան (Միլան, Իտալիա)
Քրիստոֆեր Բալաջյան (Դորտմունդ, Գերմանիա)
Հակոբ Մակունց (Մոսկվա, Ռուսաստան)
Դավիթ Ջրպեշյան (Կրասնոդար, Ռուսաստան)
Պատրիկ Սուվարյան (Ժնև, Շվեյցարիա)
Արմեն Բաղդասարյան (Սոֆիա, Բուլղարիա)»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 18:07
На Площади Свободы в Ереване начался митинг, организованный Советом по защите прав арцахцев. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении Совета.
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.