ԱԺ-ն ընդունեց ՔՊ-ի հեղինակած՝ ՀՀ-ի դեմ ահաբեկչության մասին հայտարարությունը
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ քննարկեց և քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ԱԺ հայտարարության նախագիծը՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։
7 կետից բաղկացած հայտարարությունն ընդունվեց 57 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Նախագծի հիմնական զեկուցող՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դժգոհեց, որ խորհրդանական ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են ու չեն մասնակցել այս հայտարարության քննարկմանը։
Հայտարարության տեքստի մեջ, մասնավորապես, նշվում է, որ խմբակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց իրավապահ մարմինների կողմից 2025 թ. հունիսին:
Մինչ քվեարկությունը հարց տալով Կոնջորյանին` անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ հայտարարության տեքստից պետք է հանվի 6–րդ կետը, որտեղ ասվում է` «խիստ մտահոգիչ և դատապարտելի են ՀՀ նախկին ղեկավարների ու նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները:
«Ես չեմ տեսել, օրինակ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն ահաբեկչությունն արդարացնող հայտարարություններ են արել։ Նման ոչ աջակցող, ոչ էլ արդարացնող հայտարարություն չի եղել»,– ընդգծեց նա` հայտարարելով, որ ոչ կողմ է, ոչ դեմ է, ոչ էլ ձեռնապահ է այս հատարարությանը։
Կոնջորյանը չհամաձայնվեց նրա հետ` նշելով, որ քաղաքականության մեջ կարող են ուղիղ չասել, բայց, ըստ էության, պաշտպանեն ահաբեկչությունը։
Հայտարարության տեքստի մեջ իշխող ուժը նաև նշել է, թե անընդունելի է համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներգրավման փորձերը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.