Բագրատ սրբազանի զրույցի աղմկահարույց կտորը մոնտաժվել ու կտրվել է համատեքստից
Բագրատ սրբազանի մեղադրանքում ներկայացված խոսակցության այն կտորն, որն ամենից շատ տպավորություն թողեց հանրության վրա և տարածվեց, պարզվում է՝ մոնտաժվել ու կտրվել է համատեքստից, խոսակցությունը բոլորովին այլ բանի մասին է եղել։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Հենց առաջին օրն իշխանական շրջանակները տարածում էին զրույցի մի կտոր, որտեղ Բագրատ սրբազանն ասում է․ «2 հոգու պատի տակ գյուլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, սաղ բնաջնջվում-գնում են: Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս՝ կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»: Այսպես ներկայացնում էին, թե մի նոր «հոկտեմբեր 27» էր սպասվում, և իրենք ահաբեկչության փորձ են կանխել։
Պարզվում է՝ խոսակցությունը եղել է բոլորովին այլ բանի մասին, այդ պատճառով էլ քննչականը ձայնագրության այս հատվածը չի ներկայացրել դատարան` կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ:
«Իսկ եթե ամբողջ ձայնագրությունը ներկայացվեր դատարան, ապա հստակ կլսվեր, որ խոսք է գնում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների` «բառիգների» մասին, որոնք մեր ազգը ոչնչացնում են, և սրբազանը նրանց մասին է ասում` «պատի տակ գյուլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»»,- գրում է «Հրապարակը»։
Թերթը նշում է, որ այս տեղեկությունը ճշտել են 2 աղբյուրից ճշտել, և եթե իրական է, ապա գործ ունենք ապացույց կեղծելու հետ, որը քրեորեն պատժելի ծանր արարք է։
Հավելենք, որ ձայնագրությունները հրապարակելուց հետո իշխանական թևն ամենաշատը տարածում և մեկնաբանում էր հենց այս հատվածը։ Ալեն Սիմոնյանը, օրինակ, Հ1–ի եթերում այն որակեց «մարդասպանի խոսակցություն», համեմատեց Հոկտեմբերի 27–ի հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 16:12
"Ардшинбанк" подал заявку на приобретение банка HSBC Malta. Об этом сообщает Times of Malta со ссылкой на собственные источники.
-
2025-07-14 16:10
Вынужденные переселенцы из Арцаха, с 12 июля проводившие сидячую акцию на площади Свободы в центре Еревана, сегодня переместились к зданию правительства Армении на площади Республики.
-
2025-07-14 16:07
Нашумевшие аресты последнего месяца можно рассматривать в логике одной комбинации, сказал в ходе пресс-конференции адвокат Сергей Арутюнян.
-
2025-07-14 16:02
Действующие армянские власти создали условия, которые не только не обеспечивают, но и грубо нарушают достойную жизнь и иные права соотечественников, насильственно переселённых в Армению из Арцаха, уверен экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян.