Հայաստանի կինոյի հիմնադրամ․ Ֆրունզիկ. մշակութային հիշողություն, ոչ թե միայն դերասան
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։
Հայաստանի կինոյի հիմնադրամը շնորհավորել է մեծ դերասանի ծննդյան 95-ամյակը.
«Ֆրունզիկը՝ ինչպես նրան սիրում ենք կոչել, ոչ միայն հմուտ դերասան էր, այլև՝ մի ամբողջ մշակութային երևույթ։ Իր ստեղծած կերպարները ծնվել էին ոչ թե գրական տողերից, այլ՝ հոգու խորքից։ Նրանք խոսում էին այն լռությամբ, որ հասկանալի է միայն նրան, ում սրտում ապրում կա: Եվ հենց այդ լռության մեջ էր թաքնված Մհեր Մկրտչյանի արվեստի իսկական ուժը։ «Տխուր ծիծաղը» նրա ապրած ոճն էր՝ երբ հումորը դառնում էր սփոփանք, իսկ հեգնանքը՝ բարի խորհուրդ։ Նա դերերում ոչ միայն Մկրտչյանն էր, այլ նաև մենք բոլորս՝ մեր չասված ցավերով, պարզ ուրախություններով և այն փոքրիկ հույսով, որ երբեմն ապրում է միայն ժպիտի տողատակերում։
Հայֆիլմում նրա ներդրումը գնահատվում է ոչ միայն թվերով՝ շուրջ 40 դերակատարում, այլ ազդեցությամբ՝ «01-99», «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Մեր մանկության տանգոն», «Տղամարդիկ», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը»… Դրանք պարզապես ֆիլմեր չեն, այլ ժամանակի հնչեղ արձագանքներ՝ Ֆրունզիկի ապրած, զգացած ու ժառանգած։ Նա ձևավորեց ոչ միայն կերպարներ, այլ սահմանեց մի նոր նշաձող՝ երբ հայ հանդիսատեսը սկսեց դերասանի մեջ տեսնել մարդուն, ոչ թե դերակատարին։
Երբ սկսեց հավատալ, որ ծիծաղել կարելի է առանց վիրավորելու, իսկ լաց լինել՝ առանց բառերի։
Այսօր՝ նրա ծննդյան օրը, հիշում ենք ոչ միայն մեծ դերասանին, այլև այն մարդուն, ով «բարձր ծիծաղում էր, որովհետև լուռ էր ներսում»։ Ֆրունզիկ դերասանը ոչ միայն հայ կինոյի պատմության մեջ է, այլ մեր հիշողության մեջ, մեր հին, բայց երբեք չմոռացվող կինոժապավեններում»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.