ՌՀՄ նախագահ․ Փաշինյանը վա բանկ է գնում եկեղեցու և Կարապետյանի հետ կոնֆլիկտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում Հայ առաքելական եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի հետ իր կոնֆլիկտում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։
«Նա (Փաշինյանը) պատրաստվում է (խորհրդարանական) ընտրություններին։ Ինչ ուզում է, անում է, և ոչ ոք դեռ չի կանգնեցնում նրան։ Իսկ գործում է աստիճանաբար՝ սկզբում եկան Կարապետյանի մոտ, հետո` նրա եղբոր, հետո`զարմիկի։ Նա վաբանկ է գնում և վերացնում բոլոր նրանց, ովքեր ցանկալի չեն, քանի որ հասկանում է, որ չի հաղթի ընտրություններում», – ասել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ վարչապետի շրջապատի նախաձեռնությամբ Հայաստանում արդեն 150 քրեական գործ է հարուցվել քաղաքական գործիչների և գործարարների դեմ, որոնք կարող են խանգարել, որ Փաշինյանի կողմնակիցներն իշխանության մնան։
Աբրահամյանն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներին, իբր նա իշխանությունը զավթելու կոչեր է հնչեցրել։
«Որևէ հեղաշրջում այնտեղ չկա, մարդը (Կարապետյանը) նույնիսկ որևէ բանի չի միջամտել»,– նշել է ՌՀՄ նախագահը։
Աբրահամյանի խոսքով` Սամվել Կարապետյանի` եկեղեցուն աջակցող հայտարարություններն ու գործողությունները պայմանավորված են եղել միայն այն հանգամանքով, որ նա հավատացյալ է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.