Սփյուռքն ապշած և վրդովված է Հայաստանում տեղի ունեցողից․ Կանադայի հայոց թեմի առաջնորդ
Սփյուռքն ապշած և վրդովված է այն ամենից, ինչ տեղի է ունենում Հայաստանում եկեղեցու շուրջ։ Այս մասին Էջմիածնում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։
«Մեզ համար անհասկանալի և անընդունելի է, մեր ժողովրդի, հոգևորականության և սփյուռքի համար դատապարտելի է նման խոսույթը, որ այսօր հայաստանյան դաշտում է։ Այդ խոսույթը շատ խորթ է թե մեր ազգի, թե եկեղեցու համար»,- ասաց հոգևորականը։
Շեշտում է՝ նա, ով խոսում է իբրև թե եկեղեցու բարեփոխումների մասին, պետք է հստակ տարբերակի՝ դրանք բարեփոխումներ են, թե հեղափոխումներ։
«Բարեփոխումները պետք են և անհրաժեշտ են, դրանք մենք ինքներս էլ ենք նախաձեռնում։ Եկեղեցական տարբեր բարեփոխումների առաջարկողը հենց մեր վեհափառ հայրապետն է՝ մեր ազգընտիր կաթողիկոսը, որը մի շարք բարեփոխումներ է արել և անում մեր եկեղեցում»,- նշեց Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։
Ըստ նրա՝ զանազան խնդիրների լուծումը գտնելու համար եպիսկոպոսաց դասը հավաքվում է, քննարկում և լուծումներ առաջարկում։ Եկեղեցական գործերի ընթացակարգը հստակ է, որն արդեն դարեր շարունակ գոյություն ունի։
«Կա Ազգային եկեղեցական ժողով, Եպիսկոպոսաց ժողով, որն այդ տեսակ և նման հարցերով լուծումներ տալիս են և դարեր շարունակ տվել են։ Ստեղծել նոր, անհասկանալի ընթացակարգեր, որոնք չգիտես՝ ում կողմից են առաջադրվում, անհեթեթ է»,- նշեց եպիոսկոսը։
Ինչ վերաբերում է երկու սրբազաններին առաջադրվող մեղադրանքներին՝ Կանադայի հայոց թեմի առաջնորդը նշեց՝ ժամանակն ամեն ինչ ցույց կտա, սակայն ինքը շարունակում է լինել իր հոգևոր եղբայրների կողքին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.