Последние новости

Շինծու դատավարություն Բաքվում. Ռուբեն Վարդանյանը պահանջել է նիստերի արձանագրությունները

Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական «դատական նիստը»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Վարդանյանը հայտարարել է, որ ցանկանում է ծանոթանալ «դատարանի» նիստերի որոշումներին և արձանագրություններին։ Բացի այդ, նա խնդրել է նախկինում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումների քաղվածքը։ Փաստաբան Աբրահամ Բերմանը աջակցել է Վարդանյանի միջնորդությանը։

Դատավոր Զեյնալ Աղաևը պատասխանել է, որ Վարդանյանի և նրա պաշտպանի համար պայմաններ կստեղծեն պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:

Այնուհետև «դատարանը» հարցաքննել է «տուժողներին»։ Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ