Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ամօ՛թ է, հազա՜ր ամօթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կեանքին մէջ ստեղծուած ներկայ վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերէն լեզուի բառերը բաւարար չեն նկարագրելու իմ ցաւս ու ընդվզումս։ Յատկապէս վերջերս պարզուած մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառոյցներէն՝ Սուրբ Էջմիածինէն ու Ազգային Ժողովէն ներս, ինծի համար խորապէս ամօթալի է ու դատապարտելի։
Արդարև, որևէ ազգի, եկեղեցւոյ կամ կազմակերպութեան կեանքին մէջ սխալներ, բացթողումներ, բևեռացումներ, առճակատումներ կրնան ըլլալ. սակայն անոնք հարկ է որ քննարկուին յատուկ գործընթացքներու ճամբով և հանդարտ մթնոլորտի մէջ, որպէսզի կարելի ըլլայ համապատասխան լուծումներու յանգիլ։
Շուրջ վեց տարիներէ ի վեր, դժբախտաբար, Հայրենիք չեմ այցելած։ Վերջին օրերուն մտածեցի, շա՜տ մտածեցի, Հայաստան գալու մասին, որպէսզի կարենամ օժանդակել ստեղծուած փոթորիկը նուազագոյնը հանդարտեցնելու ուղղութեամբ։ Սակայն, Ազգային Ժողովէն ու ընկերային ցանցերու ճամբով և այլապէս կատարուած ու շարունակուող անմակարդակ, մեր բարոյական, հոգևոր ու ազգային արժէքներուն խոտոր համեմատող արտայայտութիւնները, ինչպէս նաև կատարուող ձերբակալութիւնները չեն քաջալերեր զիս քայլերս ուղղելու դէպի Հայրենիք։
Սակայն, կը մնամ միշտ յանձնառու, որևէ ժամանակ գալու Հայրենիք և Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին ու այլ պատասխանատուներու հետ խորհրդակցելու, որպէսզի կարելի ըլլայ ստեղծուած ծանր իրավիճակէն Հայաստանը դուրս բերելու յարմարագոյն լուծումներ որոնել»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 18:57
Бюро по демократическим институтам и правам человека (БДИПЧ) - один из институтов Организации по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) - знает о противоречиях вокруг Армянской апостольской церкви, держит связь с государствами-участниками ОБСЕ, заявила РИА Новости пресс-секретарь БДИПЧ Катя Андруш.
-
2025-07-09 18:55
Депутат от фракции "Армения" Артур Саркисян арестован. Соответствующее решение принял судья суда общей юрисдикции города Еревана Артак Карапетян.
-
2025-07-09 18:51
Члены исполнительного органа Республиканской партии Армении (РПА) приняли в центральном офисе партии представителей Совета по защите прав Арцаха.
-
2025-07-09 18:49
Депутаты парламента Армении от блока "Армения" Армен Рустамян и Ишхан Сагателян с российскими коллегами в Москве двусторонние отношения. Об этом сообщил Сагателян в соцсетях.