ՀՀԿ-ն կհամախմբվի՞ Սամվել Կարապետյանի ստեղծած նոր ուժի շուրջ․ Աբրահամյանի կարծիքը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում գործարար Սամվել Կարապետյանի ստեղծած նոր ուժի շուրջ համախմբումը կամ համագործակցությունը։ Այս մասին պատգամավորն ասաց այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում։
նչպես հայտնել ենք, հուլիսի 4–ին կալանավայրից հղած իր ուղերձում գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ասել էր, որ գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը` ըստ էության հայտարարելով նոր քաղաքական միավորի ստեղծման մասին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը շեշտեց` նախևառաջ, ոչ թե անձանց շուրջ են համախմբվում, այլ գաղափարի։
«Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի անձն ու նրա հարաբերությունները ՀՀԿ տարբեր դեմքերի, այդ թվում՝ նաև ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, բնականաբար, կա հնարավորություն առնվազն այս մասով նստելու, խոսելու, քննարկելու և այլն, բայց իրադարձություններից առաջ ընկնելու կարիք այս պահին չկա»,- ասաց Աբրահամյանը։
Աբրահամյանն առաջարկեց սպասել, քանի որ ուժը դեռ պետք է ձևավորվի, պարզ լինի՝ որ ուղղությամբ է շարժվում, ուժի հիմքում գաղափարական և ծրագրային առումով ինչ մոտեցումներ են և այլն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».