Զախարովա․ Մոսկվան սպասում է «ստոպ ցուցակի» վերաբերյալ Երևանի արձագանքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական կողմը կոնկրետ քայլեր է առաջարկել ՌԴ քաղաքացիների «ստոպ ցուցակի» վերաբերյալ և սպասում է Երևանի արձագանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հունիսի 28-ին Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Փաստաթղթերը ստուգելուց հետո սահմանապահները Կլինցևիչին հետ են ուղարկել՝ հայտարարելով, որ նա պետք է վերադառնա Ռուսաստան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իսկ հուլիսի 5-ին կովկասագետ և Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանին արգելվել է մուտք գործել Հայաստան, թեև նա վերջին 16 տարիների ընթացքում ապրել և աշխատել է այստեղ։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան քննարկում է «ստոպ ցուցակի» հարցը ոչ միայն փակ դռների ետևում, այլև հրապարակային, իսկ ինքը հաճախ ստիպված է լինում մեկնաբանել այս թեման։
«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայկական փոխգործակցության դաշնակցային բնույթին», – նշել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան, ավելին, հարցը քննարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի ժամանակ։
«Հայկական կողմին կոնկրետ քայլեր են առաջարկվել։ Սպասում ենք Երևանի արձագանքին»,- ասել է դիվանագետը։
Նշենք, որ ռուսաստանցի փորձագետների, քաղաքական գործիչների կամ մեդիաանձանց համար Հայաստան մուտքի արգելքի բազմաթիվ դեպքեր կան։ Երկիր մուտք գործելու արգելքը գործում է մասնավորապես քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Ֆրանց Կլինցևիչի, ինչպես նաև կովկասագետ և Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի նկատմամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 17:42
Управление Верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) заявило в пятницу, что с начала поставок помощи в Газу зафиксировало как минимум 798 убийств как у пунктов помощи, организованных при поддержке США и Израиля, так и вблизи гуманитарных конвоев других организаций, включая ООН.
-
2025-07-11 17:40
Высокая степень пожарной опасности ожидается в течение ближайших 5 дней в Араратской долине и долинах Сюника, предупреждает Министерство окружающей среды РА в Facebook-е.
-
2025-07-11 17:39
ЮНЕСКО включила урартское наследие Еревана, археологический комплекс Гарни и Симфонию камней в предварительный список объектов всемирного наследия. На 47-й сессии Комитета организации были одобрены две заявки, представленные Арменией, сообщает пресс-служба Минкульта.
-
2025-07-11 16:17
Никол Пашинян, выступающий с нападками на Армянскую апостольскую церковь, предал интересы Армении и продолжает выполнять зарубежную повестку по уничтожению национальной идентичности, заявил РИА Новости армяно-сирийский историк Жерар Раисян.