Последние новости

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Այս մասին հայնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը»,–գրել է Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում ավելի վաղ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ՀՀ վարչապետը և ԱՄԷ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ