Последние новости

Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ են վարում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են իրենց առանջին հանդիպումը փակ դռների հետևում։ Պատվիրակության անդամները լքել են բանակցային սենյակը։

Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը մեկնարկել է երեք ժամ առաջ՝ մոտավորապես ժամը 8:00-ին։

Ավելի վաղ ԱՄԷ նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Կովկասում կայունության ամրապնդման ջանքերին աջակցելու իր մտադրության մասին։ Ալ Նահայանը հույս էր հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև համաձայնագիրը շուտով կստորագրվի։

Հուլիսի սկզբին Middle East Eye (MEE) պարբերականը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծրագրում են հանդիպել ԱՄԷ-ում արդեն այս ամիս։

Հիշեցնենք, որ դեռ հունիսի կեսերին 24News–ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ այս պահին խաղաղության պայմանագրի ստորագրման համար 2 հնարավոր վայր է բանակցվում՝ Վաշինգտոնում՝ այս տարվա սեպտեմբերին, ԱՄԷ-ում՝ այս տարվա դեկտեմբերին:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ