«Հյուսիս-հարավ» նախագծի Ագարակ-Քաջարան հատվածում ավարտվել է 1-ին թունելի փորման աշխատանքը
Ագարակ-Քաջարան նոր ճանապարհին, «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում, ավարտվել են առաջին թունելի փորման աշխատանքները։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ճանապարհի շինարարությունն իրականացնում են իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությունները։ Նախարարի խոսքով՝ աշխատանքներն իրականացվում են մեծ թափով, շուտով կսկսվեն նաև երկրորդ թունելի փորման աշխատանքները (այնուհետև կկառուցվեն նաև թունելների պատերը):
Նախարարը հավելեց՝ Սյունիքի մարզում կառուցվում են նաև այլ ճանապարհներ, այդ թվում՝ Երևան-Մեղրի հիմնական մայրուղուց դեպի Խնձորեսկ (Գորիսի տարածաշրջան) և Նռնաձոր (Մեղրու տարածաշրջան):
Հիշեցնենք` Ագարակ-Քաջարան ճանապարհը (32 կմ) կդառնա «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ամենահարավային հատվածը։ Մայրուղու այս նոր հատվածում, թունելների շնորհիվ, երթևեկության ժամանակը կկրճատվի մոտ կես ժամով։ Ճանապարհը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Նախապատրաստվում է իրականացնել Քաջարան-Սիսիան նոր հատվածի (որտեղ ևս նախատեսվում է կառուցել մի քանի թունելներ) կառուցման աշխատանքները: Մայրուղու մյուս հատվածներում նախատեսվում է ընդլայնել գործող ճանապարհը՝ ընդհուպ մինչև վրացական սահման (Բավրայի անցակետի մոտ):
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.