ՓԱՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍՎԵԼ. ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը:
Թե՛ նախաքննական մարմինները, թե' դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի և կանխորոշված ելքով քննություն։ Ավելին, դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր։
Խախտվել են նաև ընդդատության երաշխիքները․ գործը փոխանցվել է ռազմական տրիբունալին, չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Վարդանյանը քաղաքացիական անձ է և երբևէ որևէ առնչություն չի ունեցել իրավապահ կամ անվտանգային կառույցների հետ։ «Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։
Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», -ընդգծել է Սահակյանը։
Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները ներկայացնող փաստաթղթին հնարավոր է ծանոթանալ այս հղումով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.
-
2025-07-18 18:32
Состояние здоровья арестованного по "страйкбольному" делу Андраника Чамичяна ухудшилось, сообщил в соцсети его адвокат Рубен Меликян.
-
2025-07-18 18:05
В свете 12-дневной войны максимально забавным кажутся заверения Запада о том, что если Иран закроет глаза на «Зангезурский коридор», то новых региональных планов против Тегерана не будет реализовано.