Բռնի տեղահանված արցախցիների հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ
Այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի կունենա «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հանրահավաքը։ Պարզվում է՝ իշխանություններին անհանգստացրել է ակցիան ու որոշակի սահմանափակումներ են մտցրել։
Մասնավորապես՝ հանրահավաքը արտոնվել է, բայց հանրահավաքից հետո երթն ու հնարավոր նստացույցը՝ ոչ։ «ժողովրդին կտեղեկացնենք մինչ օրս արված աշխատանքի մասին ու տեղում կորոշվեն հետագա անելիքները՝ ժողովրդի կարծիքը տեղում հարցնելով։ Հանրահավաքն արտոնված է, սակայն Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել հանրահավաքից հետո երթի ու հավանական նստացույցի կազմակերպումը։ Որոշումը կկայացնենք տեղում՝ ժողովրդի հետ», - «Փաստինֆո»-ին ասաց «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։
Ավելի վաղ Արցախի նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն իր տեսաուղերձում ևս հորդորել էր միանալ հանրահավաքին։
«Կոչ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու ժամանակի բեռն ու ձևավորելու վաղվա օրը։ Այս պայքարը մերն է լինելու՝ մեր ընտանիքների և ազգի ապագայի համար», – նշել է նա։
Իսկանդարյանը ընդգծել է, որ որպես պայքարի բոլոր փուլերն անցած մարդ՝ հուլիսի 12-ին կլինի հրապարակում՝ ժողովրդի հետ բաց և անկեղծ խոսելու նպատակով։ Նա նաև շեշտել է, որ երբեք չի փորձել անձնական շահեր հետապնդել շարժման հաշվին, իսկ վրանի հեռացումը եղել է կոլեգիալ որոշում։
«Իմ նպատակը միշտ մեկն է եղել՝ ձեր ձայնը հասցնել այնտեղ, որտեղ կայացվում են որոշումներ», – նշել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ իր առաջնահերթությունները մնում են անփոփոխ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.