Քայլեր են արվում երեխային խնամքի տրամադրման առնչությամբ. ՄԻՊ-ը` աղմկահարույց կալանքի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը կալանավորելու դեպքին և նշել, որ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ:
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դատարանի դահլիճում փոխել է անօրինական միգրացիային օժանդակելու մեջ մեղադրվող՝ 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը ու 3 ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Երեք անչափահաս երեխաների մայրը՝ Լիանա Հարությունյանը, օտար լեզվի մասնագետ է, նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի միգրացիային օժանդակելու համար, ինչը դրսևորվել է թարգմանություններ կատարելով։
Գործով կան նաև երկու այլ մեղադրյալներ, ովքեր, ըստ քննության, ներգրավված են եղել միգրանտների տեղափոխման կազմակերպման մեջ։ նրանց նկատմամբ կիրառվել է երկրից չհեռանալու մասին ստորագրություն։ Երեկվա տվյալներով ոչ մի հստակություն չկար՝ թույլ կտան երեխային մոր մոտ մնալ, թե կհանձնեն խնամքի։
«Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով: Այնուամենայնիվ, քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են, պաշտպանի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում` երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ»,–նշված է ՄԻՊ գրասենյաի հաղորդագրության մեջ:
Մշտադիտարկման արդյունքում ՄԻՊ–ն արձանագրել է, որ համացանցում փաստաբանի կողմից տարածվում է երեխայի մասնակցությամբ տեսանյութ: Հայտարարության մեջ ընդգծվել է, որ երեխաների անձնական տվյալները հրապարակելիս պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։
Հիշեցնենք` Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը նշել էր, որ դատական որոշումը ստանալուց հետո պատրաստվում է այն բողոքարկել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:22
Азербайджанская республика, ранее находившаяся на периферии геополитических уравнений Кавказа, теперь вовлечена в сложные игры в качестве посредника в ближневосточных кризисах под влиянием Турции и Израиля. Об этом написал иранский политолог Хасан Хиджази.
-
2025-07-15 10:20
То, что в эти дни группа, де-факто управляющая Арменией, тайно обсуждает вопрос предоставления «коридора» турецко-азербайджанскому тандему — уже подтверждённый факт.
-
2025-07-15 10:15
Военный аналитик и редактор журнала «Арсенал Отечества» Алексей Леонков прокомментировал Alpha News прошедшие на днях переговоры в Абу-Даби между Арменией и Азербайджаном и проанализировал нападки властей Армении на Армянскую Апостольскую Церковь.
-
2025-07-15 10:11
Директор Института нового общества, политолог Василий Колташов прокомментировал Alpha News итоги переговоров лидеров Армении и Азербайджана в Абу-Даби. По мнению эксперта, есть вероятность, что Закавказье станет для России направлением проблем, где российское влияние будет сведено к нулю.