Կաթողիկոսին մերժողները մերժում են նաև իրենց մկրտությունը. քահանաներն ընդդիմանում են
Հայ առաքելական եկեղեցու քահանաները շարունակում են հրապարակայնորեն աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին։
«Եթե որևէ պետական պաշտոնյա ակնհայտ դիտավորությամբ հարվածում է Ամենայն հայոց կաթողիկոսին, նշանակում է ուղիղ հարվածում է եկեղեցուն և Հայոց պետականության հիմքերին։ Ցանկացած անհարգալից վերաբերմունք ուղղված կաթողիկոսին, դա ուղղված է եկեղեցու և ողջ հավատացյալների դեմ»,– այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տեր Արարատ քահանա Պողոսյանը։
Նրա խոսքով` Հայ առաքելական սուրբ եկեղեցու բազմադարյա ավանդության համաձայն՝ հոգևորականը ձեռնադրության պահին ստանում է նոր անուն։ Սա ոչ միայն ծիսակարգ է, այլև խորհրդանշական և աստվածաբանական իմաստ ու կարևորություն ունեցող արարողություն։ Այն խորհրդանշում է հոգևոր վերածնունդ և անձի ամբողջական նվիրում Աստծուն ու եկեղեցուն, աշխարհիկ կյանքից անցում հոգևոր կյանքին և սպասավորությանը։
«Որևէ մեկը չի կարող ձեռնադրված և օծում ստացած հոգևորականին դիմել ավազանի անունով։
Եթև որևէ մեկը Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում է ավազանի անունով, ուրեմն չի ընդունում կաթողիկոսի 4 անգամ մյուռոն օրհնությունները, վերջին 2.5 տասնամյակում ձեռնադրված բոլոր քահանաներին, բոլոր եպիսկոպոսներին, բոլոր մկրտությունները, քանի որ դրանց անբաժան մասը սրբալույս մյուռոնն է։ Այսինքն՝ կաթողիկոսին չընդունելով, նրանք չեն ընդունում նաև իր օրհնած մյուռոնը, դրանից ավելի մեծ մեղք քրիստոնյան չի կարող գործել, քանի որ սուրբ հոգու դեմ հայհոյությունն աններելի մեղք է, որը վկայվում է սուրբ գրքով»,–ասաց Տեր Արարատ քահանա Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ Գևորգ 6–րդ Չորեքչյան կաթողիկոսը շատ դիպուկ բնորոշել է, թե ով է Ամենայն հայոց կաթողիկոսը. նա անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում, հետևաբար կաթողիկոսի մեջ դիտարկվում է եկեղեցու ողջ նվիրապետությունը։
Հիշեցնենք` երեկ կայացավ Քահանայաց դասի ժողովը, որտեղ հոգևորականները դատապարտում էին Վեհափառի նկատմամբ հարձակումները, Միքայել Աջապահյանի կալանքը և իրենց որդիական զորակցությունն էին հայտնում Հայոց հովվապետին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».