«Արդշինբանկը» HSBC Malta-ն գնելու հայտ է ներկայացրել
«Արդշինբանկը» HSBC Malta բանկը ձեռք բերելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է «Times of Malta»-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հայտ են ներկայացրել արևելաեվրոպական երկու բանկեր, երկրորդ մասնակցի անունը չի հրապարակվում։
«Արդշինբանկը» 2024 թվականի նոյեմբերին ձեռք է բերել «HSBC Armenia»-ն՝ ակտիվների ծավալով դառնալով Հայաստանի խոշորագույն բանկը: Սա համապատասխանում է «HSBC»-ի ռազմավարությանը՝ բիզնեսը Մեծ Բրիտանիայում կենտրոնացնելու նպատակով վաճառել արտասահմանյան, հատկապես՝ փոքր երկրներում գործող ստորաբաժանումները:
Հայաստանի սուվերեն վարկանիշի մակարդակում «Արդշինբանկը» «Fitch» գործակալության կողմից ունի «BB» վարկային վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ:
«Times of Malta»-ն նշում է, որ հայկական բանկի հայտը մտահոգություն է առաջացրել նրա սեփականատեր Կարեն Սաֆարյանի՝ Ռուսաստանի հետ նախկին գործարար կապերի կապակցությամբ: Ընդ որում, չի հստակեցվում, թե կոնկրետ ով է մտահոգություն հայտնել՝ «HSBC»-ի ղեկավարությո՞ւնը, Մալթայի ֆինանսական կարգավորի՞չը, թե՞ Եվրոպական կենտրոնական բանկը: Այնուամենայնիվ, պարբերականը ենթադրում է, որ «HSBC»-ն դժվար թե դա դիտարկում է որպես խնդիր՝ հաշվի առնելով իր հայկական ստորաբաժանումը «Արդշինբանկին» վաճառելու վերջին գործարքը:
Ինչպես գրում է պարբերականը, հայտ ներկայացնելուց ավելի վաղ հրաժարվել է հունգարական «OTP» բանկը՝ վկայակոչելով հեղինակության ռիսկերը։
Նշենք, որ Կարեն Սաֆարյանն ունի «Արդշինբանկի» բաժնետոմսերի 98,67%-ը: Նա 1990-ականներին մեկնել է Ռուսաստան, իսկ 2003-ին վերադարձել է Հայաստան և հիմնել բանկ: 2016 թվականին «Արդշինբանկը»-ը ձեռք է բերել «Գազպրոմբանկի» հայաստանյան դուստր բանկը: «Times of Malta»-ն մատնանշում է նաև Սաֆարյանի կապերը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ով մինչև 2018 թվականը գլխավորում էր բանկի տնօրենների խորհուրդը, ինչպես նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Պարբերականը վկայակոչում է «Արդշինբանկի» և մասնավոր ներդրողի միջև 2020 թվականի վարկային համաձայնագրին կից ռիսկերի գնահատումը: Փաստաթղթում նշված է, որ Սաֆարյանն ունի հետաքրքրություններ ապահովագրության, անշարժ գույքի ոլորտներում: Միաժամանակ նշվում է, որ 2019 թվականին նա դուրս է եկել արտասահմանյան բոլոր ակտիվներից։
«Արդշինբանկի» մամուլի ծառայությունը հրաժարվել է պարզաբանումներից՝ հայտարարելով, որ չի մեկնաբանում շուկային վերաբերող լուրերը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.