Последние новости

Դատախազությունը հետ է պահանջում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Գլխավոր դատախազությունը 2025թ. հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, որով պահանջում է Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել։

Նշենք, որ ավելի վաղ` այս տարվա ապրիլին, հայտնի էր դարձել, որ Արցախի կառավարության սեփականությունն անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ Մինչ այդ ԱԺ–ն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ էր կատարել։ Փոփոխությունները թույլ տվեցին, որ ԼՂ-ում գրանցված կազմակերպությունները մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը վերագրանցվեն ՀՀ-ում` իրենց աշխատանքը շարունակելու համար։

Հիշեցնենք, որ 2024թ. սեպտեմբերի 9-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ակնարկել էր, որ Արցախի ղեկավարությանը պետք է հանել այդ շենքից։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ