Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ «ՄԵՂՐՈՒ ՄԻՋԱՆՑՔԸ» ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՎԱՏԹԱՐ ՊԱՏԿԵՐ, ՔԱՆ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ
Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը և մյուսները Արցախի զավթմանը անմիջականորեն ներգրավված են եղել «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու հեռահար նպատակով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Ըստ նրա, սա ևս առանցքային փաստարկ է, թե որքան մեծ է եղել ազատագրված Արցախի գործոնը. Արցախը փակ դարպաս էր պանթյուրքիզմի առջև:
«Պատահական չէ, որ այդ դրույթը 2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարության հիմնական կետերից էր, ինչը միառժամանակ մոռացության մատնվեց, որպեսզի չընկալվեր, չդիտարկվեր որպես Բերձորի միջանցքի հակոտնյա: Ընդ որում, պանթյուրքիզմի գաղափարը երբեք չի արժանացել և հենց այս փուլում էլ չի արժանանում բոլոր գերտերությունների միանշանակ հավանությանը՝ դրանից բխող անդառնելի հետևանքներով հանդերձ:
Հ.Գ. Դա չի լինելու սոսկ ճանապարհ, հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան օրինակ՝ Բաթումիում, և սա, ցավոք, որևէ մեկը ի զորու չի լինելու կասեցնել ...»,- գրել է Գ.Դանիելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.