ՔԿՀ-ում 38-ամյա դատապարտյալը հայտնաբերվել է՝ ճաղավանդակից սավանով կախված
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան հերթական դեպքն է գրանցվել։ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ Նավիկյանի փոխանցմամբ՝ անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը։ Նա հայտնեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ վերջին տարիներին ՔԿՀ-ներում մահվան դեպքերի աճ է նկատվում։ Միայն այս տարվա ընթացքում մահվան արդեն 16-րդ դեպքն է գրանցվել։
Պաշտոնական վարկածով՝ 16 մահվան դեպքերից վեցն է ինքնասպանություն։ Մահվան, այդ թվում՝ ինքնասպանությունների դեպքերի պատճառները, շարժառիթները ՔԿՀ-ներում տարբեր են լինում, սակայն վիճակագրությունն ինքնին վկայում է համակարգային խնդիրների մասին։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ ինքնասպանություն գործած 38-ամյա տղամարդը նախկինում ինքնավնասումներ ևս կատարել է, թե ինչ է խնդիրներ է բարձրացրել և ահազանգել դրանով՝ մեզ դեռևս հայտնի չէ։ Մենք տեղեկացանք, որ 38-ամյա տղամարդը դատապարտվել է գողության փորձի համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.