Последние новости

Պետդեպն ամերիկացի պաշտոնյաներին արգելել է գնահատականներ տալ այլ երկրների ընտրություններին

ԱՄՆ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցնում այլ երկրներում ընտրությունների հրապարակային գնահատականների վրա։ Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գերատեսչության ներքին հրահանգը:

Թերթի տվյալներով՝ պետքարտուղար Ռուբիոյի ստորագրած փաստաթղթով գերատեսչությունից պահանջվում է զերծ մնալ այլ երկրներում ընտրությունների վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններից, եթե դրանցում չկա ԱՄՆ-ի հստակ արտաքին քաղաքական շահը:

Այսպիսով, Վաշինգտոնը հրաժարվում է արտասահմանում ընտրությունների անցկացման ազնվությունը գնահատելու գործունեությունից, որը տասնամյակներ շարունակ օգտագործվել է «ժողովրդավարական չափանիշներն առաջ մղելու համար»:

«Եթե հարկ է մեկնաբանել օտարերկրյա ընտրությունները, մեր հաղորդագրությունը պետք է լինի հակիրճ՝ կենտրոնացած հաղթած թեկնածուին շնորհավորելու վրա։ Ուղերձներում պետք է խուսափել ընտրական գործընթացի ազնվության կամ ամբողջականության, դրա լեգիտիմության կամ համապատասխան երկրի ժողովրդավարական արժեքների մասին արտահայտություններից», - ասված է փաստաթղթում։

Ըստ փաստաթղթի` Պետդեպարտամենտը հանձնարարում է այլ երկրներում ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություններ հրապարակելիս խուսափել ընտրական գործընթացի ազնվության կամ թափանցիկության, դրա լեգիտիմության, ինչպես նաև այս կամ այն երկրի ժողովրդավարական արժեքների մասին գնահատականներից:

«ԱՄՆ-ն ձեռնպահ կմնա այլ երկրներում ընտրությունների լեգիտիմության, ազնվության և ժողովրդավարական բնույթի մասին մեկնաբանություններից, եթե դրա համար չլինի հստակ և համոզիչ արտաքին քաղաքական անհրաժեշտություն», - WSJ-ն մեջբերում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրահանգը:

Փաստաթղթում պարզաբանվում է, որ որոշման հիմքում ազգային ինքնիշխանության սկզբունքն է, որի պահպանման վրա ուշադրություն է հրավիրել Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահ Թրամփը բազմիցս դեմ է արտահայտվել այլ երկրների գործերին Միացյալ Նահանգների ակտիվ միջամտությանը՝ պնդելով, որ ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա ներքին քաղաքականության վրա:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ