Սոբհանի․ ՀՀ վարչապետը հստակ հայտարարեց` ճանապարհի վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է՝ պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Իրանի դիրքորոշումը վերահաստատել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Դիվանագետը, անդրադառնալով Սյունիքի ճանապարհի վերահսկողությունն արտապատվիրակելու հնարավորությանը, մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Վարչապետը հստակ հայտարարել է, որ վերահսկողությունը, սահմանային գործողությունները կիրականացնի Հայաստանի Հանրապետությունը։ Բացի դրանից, ուրիշ բան չեմ լսել։ «Եթե»–ների կամ «միթե»–ների հիման վրա մենք պաշտոնական դիրքորոշում չենք կարող հայտնել»,– ասել է Սոբահին։
Հիշեցնենք` Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16–ին հաստատեց, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.