Իրանցի պատգամավորը խիստ քննադատել է Փեզեշքիանին Բաքու կատարած այցի համար
Իրանի խորհրդարանի պատգամավոր Քամրան Ղազանֆարին հայտարարել է, որ Ադրբեջանը համագործակցել է Իսրայելի հետ՝ Շահրուդի որոշ օբյեկտների վրա հարձակվելու գործում, հաղորդում է Khabar Online-ը։
«Այս կապակցությամբ սիոնիստական ռեժիմի 14-րդ ալիքը նույնպես հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունն օգնել է Իսրայելին այս հարձակման մեջ։
Իլհամ Ալիևը, չհանդիպելով Իրանի կողմից որևէ արձագանքի կամ պատժի իր նախորդ թշնամական գործողությունների և Իրանի դեմ տարբեր դավադրությունների համար, նոր դավադրություն է ծրագրել։ Նա նաև համագործակցել է Իսրայելի հետ սիոնիստական ռեժիմի ռազմական գործողության մեջ և նրանց է տրամադրել իր տարածքն ու օդային տարածքը։ Իսրայելական ինքնաթիռներն ու անօդաչուները Իրանի օդային տարածք են ներթափանցել Ադրբեջանի տարածքից։
Ըստ տարբեր հաղորդագրությունների, Թավրիզ, Արդաբիլ, Ռեշթ և Թեհրան քաղաքների ռմբակոծությունները Բաքվի ռեժիմի և Իսրայելի համագործակցության ուղղակի արդյունք են եղել։ Իլհամ Ալիևի ռեժիմի այս դավաճանական գործողությունները Փեզեշքիանի կողմից անհիմն թողտվության և հավանության են արժանանում։ Բաքուն ձգտում է Իրանի տապալմանը, իսկ Փեզեշքիանը բարեկամություն է փնտրում Ալիևի հետ։
Մոտ երկու շաբաթ առաջ, Բաքվի ռեժիմին պատժելու փոխարեն, նա, պասիվ դիրքորոշում որդեգրելով սիոնիստական իշխող Բաքվի նկատմամբ, գնաց Իլհամ Ալիևի հետ հանդիպման և ամուր գրկեց նրան։
Ե՞րբ է ավարտվելու նրա սերն ու հետաքրքրությունը Իրանի գլխավոր թշնամու՝ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նկատմամբ։ Դուք կեղծավորաբար պնդում եք, որ կատարում եք Գերագույն առաջնորդի ցուցումները, սակայն գործնականում գործում եք դրան հակառակ»,- նշել է իրանցի պատգամավորը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.