Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի Օսբորնը
76 տարեկանում մահացել է լեգենդար ռոք երաժիշտ, «Black Sabbath» խմբի մենակատար Օզի Օսբորնը։ Տեղեկությունը հայտնում է «Sky News»–ը` հղում անելով երաժշտի ընտանիքին։
«Խոր կսկիծով, որն անհնար է բառերով արտահայտել, ստիպված ենք տեղեկացնել, որ այսօր առավոտյան մահացել է մեր սիրելի Օզի Օսբորնը։ Նա ընտանիքի հետ էր և շրջապատված էր սիրով։ Բոլորին խնդրում ենք հարգել մեր ընտանեկան մասնավոր կյանքը այս դժվարին պահին»,-ասված է ընտանիքի ուղերձում։
Օզզի Օսբորնը և «Black Sabbath» խմբի մյուս անդամները վերջին անգամ ելույթ էին ունեցել հուլիսի 6-ին Բիրմինգհեմում:
Համերգի ավարտին Օսբորնին տորթ էին նվիրել, այնուհետև հրավառություն էր եղել:
Օսբորնի կինը՝ Շերոնը, փետրվարին հայտարարել էր, որ ամուսինն այլևս չի կարողանում քայլել Պարկինսոնի հիվանդության պատճառով, բայց նրա ձայնը լավն է, ինչպես միշտ։
«Black Sabbath» խումբը ստեղծվել է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում 1968 թվականին։ Այն դարձել է ամենահաջողակ մետալ-խմբերից մեկը՝ վաճառելով ավելի քան 75 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 11:09
Ускоренное формирование общих рынков энергоресурсов в ЕАЭС станет основой для равных условий экономической деятельности. Об этом вице-премьер Армении Мгер Григорян заявил на заседании Евразийского межправительственного совета в Кыргызстане.
-
2025-08-15 11:07
Представитель сборной Армении по боевому самбо Арман Аванесян (98 кг) завоевал золотую медаль на Всемирных играх 2025 в Китае. Об этом сообщает Федерация самбо Армении.
-
2025-08-15 11:05
В Чолпон-Ате (Кыргызстан) стартовало заседание Межправительственного совета Евразийского экономического союза (ЕАЭС).
-
2025-08-15 11:04
Сегодняшнее нелогичное решение Антикоррупционного суда показало, что в Армении нет правосудия. Но мы обязательно его восстановим. Об этом говорится в заявлении Совета по защите Самвела Карапетяна.