ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ «ՏԱՂԱՎԱՐ ԴԵՊՐԵՍԻԱ»
Իհարկե, Հայաստանում ապշելու շատ բան կա։ Բայց նույնիսկ յոթը տարի ամեն ինչ տեսած հասարակության համար քաղաքական առաջնորդության այսօրվա պահվածքը, միևնույն է, ապշեցուցիչ է։
Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի։ Նա ստացել է գործողությունների և մտքերի լիակատար ազատություն։ Նա դա ստացել է այն պարզ պատճառով, որ նրան այդ հնարավորությունը տրվել է։
Ես չգիտեմ, թե ո´ր օրը նա ինչ կանի, չեմ էլ ուզում գուշակել, բայց ես գիտեմ այլ հստակ բան.
- Տասնյակ-հազարավոր ընտանիքներ ու անհատներ պատրաստ են պայքարի. նրանց համար այս վիճակը կենսականորեն անընդունելի է, սակայն չգիտեն իրենց անելիքը, որովհետև չկա կազմակերպողը։
- Վաղը- մյուս օրն անխուսափելիորեն հարցեր են լինելու նրանց, ովքեր կարող էին, պարտավոր էին կազմակերպել- առաջնորդել, բայց չեն արել։
Տարբեր անհատների կողմից հրապարակային հնչել և հնչում են բազմաթիվ առաջարկներ, որոնք կորում են՝ չստանալով ռեալիզացիայի շանս։ Որովհետև չկա կազմակերպիչ- առաջնորդի միավորը, ինստիտուտը։
Ես ինքս հոգնել եմ առաջարկներ հնչեցնելուց, և երևի ժամանակն է դադարեցնելու։ Քանի չկա հասցեատերը՝ ազնիվ-աշխատունակ միավորը (միավորները), դա երևի անիմաստ է։ Երեկ ընկերներիցս մեկը, իմ մի քանի առաջարկները կարդալուց հետո, իր կողմից որպես հետաքրքիր գաղափար առաջարկեց հեռավոր 1989 թվականի օգոստոսի 23-ին բալթյան երեք պետությունների քաղաքացիների կենդանի շղթայի օրինակը՝ հաջակցություն անկախության գաղափարի։ Այն ժամանակ սա շոկային էր միջազգային հանրության համար։ Ահռելի ազդեցություն թողեց։ Երեք հանրապետությունների քաղաքացիներ ձեռք ձեռքի տվեցին մեկ ընդհանուր գաղափարի համար։
Իսկ ինչո՞ւ չի կարելի կազմակերպել Երևան-Էջմիածին շղթան կամ բոլոր եկեղեցիների միաժամանակյա աջակցության շղթան, որով հազարավոր քաղաքացիներ, ընտանիքներ իրենց աջակցությունը կհայտնեն եկեղեցուն։
Իրականում շատ բան կարելի է անել, եթե դրան կոչված ինստիտուտները չլինեն անգործունյա։ Խնդիրը լավ գաղափարների կամ լավ քաղաքացիների պակասը չէ։ Կազմակերպված քաղաքական կառույցների բացակայությունն է խնդիրը Ես չգիտեմ, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները չեն դիմում ՍԴ՝ վարչապետի կողմից «եկեղեցու ռեֆորմների» հարցով։ Նա ուղղակի սահմանադրորեն չունի նման լիազորություններ։ Կան բազմաթիվ այլ հետաքրքիր գաղափարներ կան, որոնք կյանքի չեն կոչվում։ Եվ խոսքը միայն եկեղեցու թեմային չի վերաբերում։ Եղանա՞կն է խնդիրը։
Կարող են ասել՝ դուք արեք, մենք դաշտն ազատ ենք թողնում (ընդ որում, սա ասում են բացառապես դժվար փուլերում)։ Սա, սակայն, սխալ պատասխան է, որովհետև կան ֆորմալ միավորներ, որոնք ձևավորվել են ընտրությունների արդյունքում, այդ թվում՝ մեր բոլորի ձայներով։ Պրոցես կազմակերպելու համար պետք են նաև ռեսուրսներ, և շատ կարգին մարդիկ պարզապես չունեն դրանք։
Այս փուլը ծայրաստիճան ակնառու դարձրեց առաջնորդության ճգնաժամը։ Մյուս կողմից՝ հստակեցրեց լուծվելիք խնդիրը՝ նոր միավորներ, նոր դաշինքներ, նոր թիմեր, նոր աշխատաոճ, նոր գաղափարներ։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.