Последние новости

Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչությունը զինված հարձակման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է IRIB գործակալությունը:

«Մի քանի րոպե առաջ անհայտ անձինք հարձակում են գործել Զահեդանի դատական վարչության վրա», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են ուղարկվել անվտանգության ուժեր և շտապօգնության մեքենաներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք` հունվարին կրակոցներ էին հնչել Թեհրանում` գերագույն դատարանի շենքի մոտ, 2 դատավոր էր սպանվել։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ