Գագիկ Ծառուկյանը՝ օպտիմալացումների մասին
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թեև նշում է, որ խմբակցությունը դեռևս չունի հստակ դիրքորոշում կրճատվող նախարարությունների մասով, բայց պնդում է, որ իրենց խմբակցությունը դեմ է առաջարկվող փոփոխությունների արդյունքում առաջացած աշխատատեղերի կրճատումներին:
«Երբ հարցը գա Ազգային ժողով, քննարկվի, կտեսնենք, բայց մենք դեմ ենք, որ այսօր մարդիկ աշխատանք չունենան, որովհետև մարդիկ հեղափոխությանը մասնակցել են լիարժեք, ավելի լավ ապրելու, ավելի գնահատվելու համար, բայց եթե հեղափոխությունից հետո 20-30 հազար մարդ առանց գործի է մնալու կամ արտագաղթի ճանապարհը պիտի բռնի, կամ անգործության նպաստ ստանա, ու այդպես պետության բեռը ավելի մեծանալու է», - ասաց Ծառուկյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա ընդգծեց, որ անկախ կառավարության կառուցվածքային փոփոխություններից՝ աշխատատեղերի կրճատմանն իրենք դեմ են: Ծառուկյանը նկատեց, որ չպետք է կադրերը կրճատվեն միայն այն պատճառով, որ նրանք նախկին համակարգի մաս են կազմել:
Ծառուկյանը նաև անդրադարձավ հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններին՝ մասնավորապես այն դրույթին, որ առաջարկվում է մի շարք գազավորված և շաքար պարունակող ըմպելիքներ հարկել ակցիզային հարկով: Նա նկատեց, որ պետք է հաշվի առնել, թե ովքեր են այդ ապրանքների սպառողները, և ում կվնասի դրանց թանկացումը: Ծառուկյանը նշեց, որ համաձայն չէ պնդման հետ, թե շաքար պարունակող ըմպելիքները օգտակար չեն, դրա համար դրանց թանկացումը արդարացված է, քանի որ դա կնպաստի նաև դրանց սպառման ծավալների կրճատմանը:
«Ուզում ա հարյուրապատիկ ավելացնեն, դա ինձ չի կարող վերաբերվել: Սա վերաբերվում է սովորական հանրությանը, ժողովրդին, աշխատողին, արտադրողին, գործարարին: Ասում են՝ գազավորված ջրի մեջ շաքարը շատ ա, պետք ա թանկացնել, ձեր ցավը տանեմ, շատ ա, վնաս ա, հանեք արտադրությունից, արգելեք: Եթե դու դնես ավելացնես, մեկա մարդը, ոը ցանկանում ա, կամ երեխան ուզում ա, ծնողը չի կարա չառնի», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-23 21:38
Հրապարակվել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին տրված պարգևավճարների ցուցակը, հաղորդում է News.am-ը։