Ամուլսարի խնդիրը. հույս ունեն հարցը լուծել առանց արբիտրաժային դատարանի
ՀՀ կառավարությունում հույս ունեն, որ Lydian ընկերության հետ կապված խնդիրը չի հասնի արբիտրաժային դատարան: Այս մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց ԱԺ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
Ավելի վաղ Lydian International Limited ընկերությունը, որը Ամուլսարում հանք շահագործելու իրավունք է ստացել, իշխանություններին հայտնել էր միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացին գնալու մասին, քանի որ դեպի հանքավայր տանող ճանապարհը տևական ժամանակ շրջափակման մեջ է։ Lydian–ն իրավունք ունի պաշտոնական ծանուցումից երեք ամիս անց փաստաթղթեր ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։
Փոխվարչապետի խոսքով` Հայաստանի կառավարությունը հիմա իրավաբանների հետ խորհրդակցությունն է անցկացնում Lydian–ի հարցով։
«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի կարգավորել հարցերն այդ ընկերության հետ առանց վեճի արբիտրաժային լուծման», – ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ եթե հետազոտության արդյունքները լինեն ի օգուտ Lydian–ի, դատարան դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի. «Եթե արդյունքը չհամապատասխանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նրանց տված փաստաթղթին, ինձ թվում է՝ իմաստ չի լինի դիմել արբիտրաժային դատարան»։
Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է նաև քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։ Կառավարության հրավերով հանքի տարածքում նախատեսվում է նոր միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացնել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 22:58
Американский кардинал Роберт Прево стал новым главой Римской католической церкви. Об этом, как передает ТАСС, объявил принятой формулой "У нас есть Папа" (Habemus papam) кардинал-протодьякон Доменик Мамберти.
-
2025-05-08 21:59
Делегации Армении, России, Азербайджана, Беларуси и ряда других постсоветских стран при ОБСЕ осудили попытки реабилитации нацизма и переписывания истории Второй мировой войны.
-
2025-05-08 19:30
"Армянские авиалинии" на полгода лишены возможности выполнять рейсы. Об этом сообщили Sputnik Армения в Комитете гражданской авиации.
-
2025-05-08 19:28
Президент США Дональд Трамп в четверг заявил, что ресурсная сделка с Украиной была полностью ратифицирована и одобрена ее законодательными органами.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-09 14:15
Ամուլսարի մուտքերը կբացվի երկու դեպքում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը:
-
2019-09-09 14:12
Ամուլսարի շահագործման հարցում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը, եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, կբացեն, եթե չի լինի, թող չբացեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
-
2019-09-09 12:27
Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները, ֆեյսբուքի ուղիղ եթերի քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
2019-09-05 14:04
Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ անցկացնելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։