Կուղարկվի օգնություն ու փրկարարներ
Հայաստանը օգնություն ու փրկարարներ կուղարկի Իրան՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա տեղեկացրեց, որ նախօրեին հանդիպել է Իրանի դեսպանի հետ.
«Ջրհեղեղի հետ կապված կառավարությունը չէ, բայց իրենց Կարմիր մահիկի կազմակերպությունը դիմել է, որ օգնություն կազմակերպվի: Մենք որոշել ենք հումանիտար օգնություն ուղարկել. այսօր-վաղը կազմակերպում ենք այդ աշխատանքը, բայց հարցն այն է, որ դա իրականացնում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով: Տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ ու փրկարարներ: Մենք կոնկրետացնում ենք թվերը: Ինձ թվում է անհրաժեշտ կլինի վարչապետի որոշում գործուղման հետ կապված, որովհետեւ գույքը, որ ուղարկում ենք մերը չէ»,-ասաց նա:
Նշենք, որ Իրանում ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 19 մարդ է զոհվել, շուրջ 100 հոգի տարբեր վնասվածքներ ստացել Իրանի հարավային շրջաններում տեղատարափ անձրևների հետևանքով: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել 31 նահանգներից 25-ին: Հորդառատ անձրևներն Իրանում սկսել են տեղալ անցյալ շաբաթ` նախ երկրի հյուսիսային շրջաններում: Լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն 70 գյուղերում ավելի քան 56 հազար մարդ է տուժել ջրհեղեղից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-03-25 19:59
Առնվազն 11 մարդ զոհվել է, 35-ը տուժել Իրանի հարավ-արևմուտքում Շիրազ քաղաքում ջրհեղեղի պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, IRNA գործակալությանը հայտնել են երկրի արտակարգ վարչությունից։