Պատգամավորների հանդիպում. Շփումների ամրապնդում և փոխըմբռնման խորացում
Մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:
Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ կապերի առանձնահատկությունը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի, քաղաքական ուժերի ու ոլորտային հանձնաժողովների մակարդակով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նման այցերը լրացուցիչ խթան են՝ խորհրդարանական հարաբերությունների ձեւաչափում շփումներն ամրապնդելու եւ փոխըմբռնումը խորացնելու համար:
«Իմ Քայլը» դաշինքի հանդեպ ժողովրդի ունեցած վստահության բարձր մակարդակն ու նորընտիր խորհրդարանականների ակտիվ գործունեությունը ամուր հիմք են՝ համահայկական կարեւորության հարցերն առաջ մղելու եւ մարտահրավերները հնարավորությունների փոխակերպելու համար»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր ԱԺ-ն եւ ՀՀ նոր կառավարությունը ջանք չենք խնայելու, որպեսզի Արցախի ժողովրդի շահերը լինեն պաշտպանված, քանի որ այդ հարցը վերկուսակցական է: Լենա Նազարյանը կարեւորել է երկու պետությունների միջեւ ոլորտային կապերի սերտացումը եւ համագործակցությունը: «Գործընկերությունն ու մտերմությունը չպետք է լինեն միայն քաղաքական կամ պետական մարմինների մակարդակով: Արցախի քաղաքները եւ գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների եւ գյուղերի հետ», - նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իր ելույթում անդրադարձել է խմբակցության գործունեության հիմնական ուղղություններին՝ շեշտելով, որ այդ աշխատանքում իրենց համար գերնպատակ է Արցախի անվտանգության հարցը, որը սերտ կապակցված է Հայաստանի անվտանգությանը:
Խոսելով խորհրդարանական համագործակցության մասին՝ Լիլիթ Մակունցը խմբակցության անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցել հատկապես օրինաստեղծ դաշտում, մասնավորապես՝ հաշվի առնելով 2020 թվականին Արցախում սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ՝ առանցքային նշանակություն ունեցող օրենքների ընդունումը:
Խմբակցության ղեկավարը առաջարկել է օժանդակել նաեւ ընտրական գործընթացներում ներգրավված համապատասխան մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընտրությունները լուսաբանող լրագրողների, դիտորդական առաքելություն իրականացնողների եւ կուսակցությունների վերապատրաստման հարցում:
«Բոլորիս համար չափազանց կարեւոր է, որ Արցախի Հանրապետությունում առաջիկա ընտրությունները լինեն ժողովրդավարության չափանիշ՝ թե տարածաշրջանի եւ թե ամբողջ աշխարհի մակարդակով»,-ընդգծել է Լիլիթ Մակունցը:
Հանդիպմանը ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Երկու խորհրդարանների պատգամավորների հանդիպումները այնուհետեւ շարունակվել են մշտական հանձնաժողովներում՝ աշխատանքային քննարկումների ձեւաչափով:
Օրվա երկրորդ կեսին «Իմ քայլը» խմբակցության անդամները ոլորտային հանդիպումներ են ունենալու Արցախի Հանրապետության գործադիր իշխանության պատասխանատուների՝ Կառավարության անդամների հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 18:37
Соучредитель партии «Страна для жизни» Месроп Аракелян в интервью, данном в клубе «Айели», резко осудил инцидент с применением насилия в администрации Нор-Норка, назвав произошедшее хулиганством на государственном уровне.
-
2025-05-07 18:35
Министерства иностранных дел Турецкой Республики и Азербайджана в среду выступили с отдельными заявлениями в поддержку Пакистана после того, как Индия провела операцию «Синдур», направленную против «террористической инфраструктуры» в соседней стране, подчеркивает издание Hindustan Times.
-
2025-05-07 18:32
Никол Пашинян отверг критику прозападных сил по поводу своего предстоящего визита в Москву, назвав такие оценки неуместными.
-
2025-05-07 18:31
Шесть европейских стран заявили в среду, что они «решительно отвергают любые демографические или территориальные изменения в Газе» после того, как Израиль объявил о планах расширить свое военное наступление на палестинской территории, сообщает AFP.