Էրդողանը պարտվեց Ստամբուլում և Անկարայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակի մասին, սակայն առանցքային քաղաքներում ընդդիմության հաջողությունը զգալի վնաս է հասցրել «Արդարություն և զարգացում» կուսակցության գերիշխանությանը: Ոչ պաշտոնական արդյունքներով՝ իշխող կուսակցությունը կորցրել է Անկարան, իսկ Թուրքիայի ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ընդդիմությունն առաջին տեղում է Ստամբուլում, հայտնում է AP-ն:
Մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունները դիտարկվում էին որպես Էրդողանին աջակցության փորձարկում, քանի որ 81 մլն բնակչությամբ երկիրը բախվում է երկնիշ ինֆլյացիայով վիթխարի տնտեսական անկման, սննդամթերքի գնաճի և գործազրկության բարձր մակարդակի հետ: Ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է՝ Թուրքիայի խոշորագույն քաղաք և առևտրային կենտրոն Ստամբուլում արդյունքների տագնապալի սպասմամբ: Երկու թեկնածուներն էլ՝ աշխարհիկ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից Էքրեմ Իմամօղլուն և իշխող կուսակցությունից երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել են հաղթելու մասին:
Ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գուվենն ասել է, որ ձայների հաշվարկը դեռևս չի ավարտվել և առարկությունների վրա ուշադրություն են դարձնում: Նրա խոսքով՝ Իմամօղլուն մոտ ժամը 07:00-ի դրությամբ ձայների հաշվարկով առաջինն էր:
Անկարայի քաղաքապետի պաշտոնի մրցապայքարում հաղթած հիմնական ընդդիմադիր կուսակցությունը նշանավորում է խորհրդանշական տեղաշարժ: Մայրաքաղաքը պահում էր Էրդողանի և նրա նախորդի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 25 տարի իսլամի կողմնորոշվածություն ունի:
Ոչ պաշտոնական արդյունքները, որոնց մասին հայտնում է «Անադոլուն», ցույց են տվել, որ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մանսուր Յավասը Անկարայում առաջին տեղն է զբաղեցրել: Ընդ որում՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ինչպես նախկինում, տիրապետում է Անկարայի 25 շրջաներից մեծ մասում:
Կառավարությունը Յավասի ու նրա կուսակցության դեմ թշնամական արշավ է անցկացրել՝ նրան մեղադրելով կեղծման և հարկերի վճարումից խուսափելու մեջ:
ՏԻՄ ընտրություններին իրավունք ունեին մասնակցելու 57 միլիոնից ավելի ընտրողներ: Մեծ քաղաքներում ընտրողները քվեարկում են 4 քվեաթերթիկով՝ մայրաքաղաքի քաղաքապետ, շրջանի և համայնքային ժողովի ու շրջանային վարչակազմի ղեկավար ընտրելու համար:
Չնայած անհաջողությանը, Էրդողանի իշխող կուսակցությունը և դաշնակից ազգայնական կուսակցությունը աբողջ Թուրքիայում ստացել են ձայների կեսից ավելին:
Անկարայում կուսակցության շտաբի պատշգամբից ելույթ ունենալով՝ Էրդողանը հայտարարել է, որ ԱԶ կուսակցությունը և նրա դաշնակիցները հաղթել են: Նա նշել է, որ կուսակցությունը կաշխատի, որ հասկանա իրավիճակն ու ուղղի այնտեղ, որտեղ պարտություն է կրել:
Եվրոպական խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Էնդրյու Դոուսոնը հայտարարել է, որ իրենք «լիովին համոզված չեն, որ ներկայումս Թուրքիայում գոյություն ունի ազատ և արդարացի ընտրական միջավայր, որն անհրաժեշտ է եվոպական արժեքներին ու սկզբունքներին համապատասխանող իրապես ժողովրդավարական ընտրությունների համար»: Նա շնորհակալություն է հայտնել թուրք հանրությանը բարձր՝ 84 տոկոս մասնակցության համար և սա անվանել է «առողջ ժողովրդավարական հետաքրքրության ու իրազեկվածության նշան»:
Գերազանցապես քրդերով բնակեցված նահանգներում քրդամետ կուսակցությունը հաղթել է քաղաքապետի 7 պաշտոնում, բայց ԱԶԿ-ին պարտվել է շրջաններում՝ այդ թվում կորցնելով Սիրնաք հարավարևելյան նահանգը:
Թուրքիայի կառավարությունը 2016 թվականից 95 ընտրված ՏԻՄ, նահանգային կամ շրջանային քաղաքապետերին իշխանությունների ներկայացուցիչներով էր փոխարինել քուրդ գրոհայինների հետ ենթադրյալ կապերի պատճառով Ժողովրդադեմոկրատական կուսակցության դեմ բռնաճնշումների շրջանակում:
ԺԴԿ-ն երդվել էր դրանք վերադարձնել: Արդյունքում նրան հաջողվել է վերցնել քրդերի խորհրդանշական մայրաքաղաք Դիարբեքիրի քաղաքապետի պաշտոնը: Կառավարական պաշտոնյաները նախկինում սպառնում էին, որ արդյունքները չեն ճանաչի, եթե հաղթեն «ահաբեկչական» կապերով ԺԴԿ թեկնածուները:
Եվրոպական խորհուրդը ընդունել է անվտանգության վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունը, բայց հայտարարել է, որ Անկարայի ահաբեկչության սահմանումը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Դոուսոնը թուրքական կառավարությանը կոչ է արել հարգել ընտրությունների արդյունքները. «Մենք չենք ընդունում այն պնդումները, որ ԺԴԿ-ից յուրաքանչյուր քաղաքապետ ահաբեկիչ է կամ կարող է այդպիսին լինել, կամ ահաբեկչության հետ կապեր ունի»:
Աշխարհիկ ընդդիմությունը զգալի հաջողությունների է հասել նաև Միջերկրական ծովի նահանգներում, այդ թվում՝ ազգայնականներից «խլել» է Ադանան և իշխող կուսակցությունից՝ հանգստավայրային քաղաք Անթալիան: Նա պահպանել է վերահսկողությունը նաև Իզմիրում, որը մեծությամբ Թուրքիայի երրորդ քաղաքն է: Եթե Ստամբուլում հաղթի Իմամօղլուն, ընդդիմությունը կղեկավարի 3 ամենախիտ բնակեցված քաղաքներում:
Քրդամետ կուսակցության ռազմավարական որոշումը՝ խոշոր քաղաքներում կրիտիկական մրցավազք անցկացնելու մասին, հնարավոր է, նպաստել է ԺՀԿ ձայների աճին:
Թուրքիան կունենա նաև առաջին կոմունիստ քաղաքապետը Թունջելի արևելյան նահանգում:
Քաղաքական կուսակցությունները կարող են արդյունքները բողոքարկել 3 օրվա ընթացքում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-28 16:24
Завтра утром в 8 часов мы соберемся во дворе церкви «Сурб Анна», но я не буду говорить, что мы будем делать. Об этом на Площади Республики Еревана 28 мая заявил лидер движения «Во имя Родины», предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, передает News.am.
-
2024-05-28 16:22
На данный момент в Ахтале Лорийской области Армении есть продукты, но к вечеру они могут закончиться. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 28 мая заявил мэр города Севак Саркисян.
-
2024-05-28 16:20
На делимитированном участке границы между Арменией и Азербайджаном утром жители села Киранц Тавушской области заметили азербайджанский флаг. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 28 мая заявил глава села Камо Шагинян.
-
2024-05-28 16:19
В Армении женщина погибла от удара молнии, передает News.am.