ՄԱԿ․ 2050 թ. աշխարհի բնակչությունը կհասնի 9.7 միլիարդի
Այսօր աշխարհի բնակչությունը, որի թվաքանակը 2019 թ.-ին կազմում է 7,7 միլիարդ մարդ, շարունակում է աճել եւ 2050-ին կհասնի 9.7 միլիարդի, իսկ դարավերջին կհասնի մոտ 11 միլիարդի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ բնակչության աճը ուղեկցվում է ծերացմամբ, ծնելիության նվազմամբ, ինչպես նաեւ արագընթաց ուրբանիզացիայով: Արդեն հիմա ամբողջ աշխարհում միջին ծնելիության մակարդակը յուրաքանչյուր կնոջ համար 2,5 երեխա է, իսկ 2030 թ.-ին այն կկազմի մոտավորապես 2.4 ծնունդ ամեն կնոջ համար:
Ըստ կանխատեսումների, 2050 թվականին աշխարհի բնակչության ավելի քան 70 տոկոսը կապրի այն երկրներում, որտեղ ծնելիության ընդհանուր մակարդակը ցածր կլինի բնակչության վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից:
Ինչ վերաբերում է 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց, ապա ընդհանուր թվաքանակում նրանց մասնաբաժինն ավելանում է: Այժմ նրանք Եվրոպայում կազմում են 19 տոկոս, Հյուսիսային Ամերիկայում` 16 տոկոս, իսկ 2050 թ.-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար կդառնան 28 տոկոս եւ 23 տոկոս:
Աշխարհի բնակչության շուրջ 56 տոկոսն այժմ ապրում է քաղաքներում: Ապագայում բնակչության գրեթե ամբողջ աճը տեղի կունենա քաղաքային բնակիչների թվաքանակի աճի հաշվին, որոնք, ըստ կանխատեսումների, 2030 թվականին կկազմեն աշխարհի բնակչության 60 տոկոսը, իսկ 2050 թվականին մոտ 68 տոկոսը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.