Կոմիտասի 5 նամակներ
«Կոմիտասի 150-ամյա հոբելյանը բավականին պատասխանատու իրադարձություն է մեզ համար»- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով, այս տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կոմիտասագիտական նոր հետազոտություններ է իրականացրել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ։
«Կարողացել ենք հետազոտություն իրականացնել գերմանական, սաքսոնական արխիվներում և այլ հաստատություններում, որտեղ առնչություն կա Կոմիտասի կյանքի, ստեղծագործական գործունեության վերաբերյալ։ Որոշակի նյութեր են հայթայթվել, որոնք իրենց ուրույն տեղը կունենան և հետազոտությունների, և կոմիտասագիտության վերաբերյալ հետագա ուսումնասիրություններում»- ասաց Ն. Կոստանդյանը։
Նա նշեց, որ ծրագիրն ամբողջովին ֆինանսավորել է DAAD գրասենյակը, գերմանական կողմը։
Արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանն ասաց, որ դեռ 2015 թվականից իրենք կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել սաքսոնական արխիվների, նաև Գերմանիայի ակադեմիական այլ հաստատությունների հետ հետագա համագործակցություն կազմակերպելու ուղղությամբ։
«Այս տարի փետրվարից սկսած Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության հովանավարությամբ կարողացա մեկնել Գերմանիա՝ Լայպցիկ, երկու ամիս աշխատել եմ սաքսոնական արխիվում, նաև Լայպցիգի Մենդելսոնի անվանի երաժշտության բարձրագույն դպրոցում։ Որոնումները կատարել ենք մի քանի ուղղությամբ։ Ուսումնասիրել ենք նամակները, անհատական նամակագրության ֆոնդերը։ Մեծ ուրախությամբ կարող ենք նշել, որ դատարկ հետ չենք եկել։ Բերել ենք 5 նամակ, տարբեր թվականներին են գրված, հասցեագրված են Կոմիտասին՝ Էջմիածին։ Դրանք մշակման կարիք ունենք, որոշ ձեռագրեր դժվար ընթեռելի է, պետք է վերծանեն։ Պարզ է այս նամակների արժեքը Կոմիտասի կենսագրության պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար»- նշեց նա։
Կոմիտասագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտ.խորհրդի անդամ Լուսինե Սահակյանն ասաց, որ Կոմիտասին առնչվող, նրա հետ շփվող, նրա ժամանակակիցների հուշագրության փաստաթղթերը, նամակները մեծապես կարող են նպատսել Կոմիտասի մասին առավել ամբողջական, անկողմնակալ կարծիք կազմելու համար։
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտ.խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը կարևորեց արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը, նշեց, որ նման կարգի փաստաթղթերը գտնելն ու մեջտեղ բերելը բացում են Կամիտաս-Եվրոպա, Կոմիտաս- աշխարհ, Կոմիտաս-ժամանակակիցներ առնչությունները, դրանք հնարավորություն կտան առավել փաստագրված ու հիմնավորված կերպով աշխարհին ներկայացնելու համար։
Նա նշեց, որ կարևոր են նաև Պոլսում գտնվող փաստաթղթերի ուսումնասիրությունը, որքան էլ փակ լինեն, պետք է ձևեր գտնել և հետազոտություններ անցկացնել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-12 06:55
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ գրողի թանգարանում բացվեց «Թումանյանը՝ լուսանկարիչ» խորագրով ցուցահանդեսը, որի շնորհիվ ընթերցողները կարող են բացահայտել մեծանուն գրողի լուսանկարչական տաղանդը: Ներկայացված են Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների գեղեցիկ հավաքածուն, թանգարանի արխիվի ապակե նեգատիվների նմուշները, ինչպես նաև բանաստեղծի շքեղ լուսանկարչական ալբոմները։
-
2019-03-26 13:34
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Նամականիշերի թողարկման նախաձեռնողն է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։