Հրաչյա Բերբերյան. Անասնապահության անկումը շարունակվում է, իշխանություններն էլ որևէ քայլ չեն կատարում
Անասնապահության անկումը շարունակվում է, իշխանություններն էլ որևէ քայլ չեն կատարում։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։
«Մինչ նոր բան են մտածել`վարկային կոմպոնենտով, 10 տարի առաջ նույնը Գյուղնախարարություն էր անում, այն էլ այն ժամանակ վարկային տոկոս չկար, Գյուղնախարարությունը ձեռք էր բերում, տրամադրում էր, հետո գումարը վերականգնում էր։ Այստեղ բանկերը գումարներ են աշխատում գյուղացիների հաշվին։ Խոսում եք նոր մոտեցման մասին, սա՞ է նոր մոտեցումը։ Հիմա գյուղացին պետք է բանկին էլ տոկոսադրույք տա, որ այդ անասունները ձեռք բերի»,–նշեց նա։
Գյուղատնտեսը վստահ է՝ անասնագլխաքանակ ներկրելը սխալ ուղղություն է. «Վերջին անգամ Մերձբալթիկայից որակական հատկանիշները կորցրած մի քանակություն ներկրեցին Հայաստան, դրանցից մի քանիսն էլ անկում ունեցան ու ոչ մեկն էլ պատասխան չկրեց: Կարծում եմ, որ անասնագլխաքանակ ներկրելը սխալ ուղղություն է, տոհմային գործը անասնագլխաքանակ ներկրելը չի, այլ արհեստական սերմանավորումն է, պահելու նոր տեխնոլոգիան է, կերի նոր ռացիոնի մշակումն է, որը չի արվում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.