Նախքան Մոսկվայի հանդիպումը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 13-ին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկուստեք կարևորվել է երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը նպաստում է Հայաստանի և Արցախի միջև երկխոսության և բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը:
ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ևս մեկ անգամ անդրադարձել են Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին:
Նախարարները մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը վերստին ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարևոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 15:17
Госсекретарь США Марко Рубио проводит в Стамбуле встречу с советниками по национальной безопасности стран «евротройки» (Великобритания, Германия и Франция), они обсуждают ситуацию вокруг Ирана и Украины. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-05-16 15:14
Переговоры между делегациями России, Украины и Турции стартовали в Стамбуле, сообщает РИА Новости.
-
2025-05-16 15:13
Акоп Асланян и Овик Агазарян предлагают кандидатуру Эдмона Марукяна на пост премьер-министра Армении. Об этом написал на своей странице в Facebook депутат Овик Агазарян.
-
2025-05-16 15:09
В рамках 6-го саммита Европейского политического сообщества в Тиране состоялась краткая беседа премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом.