Ոստիկանությունը պարզաբանում է
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է տարածել սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:
«Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության տարածած պարզաբանումը.
«Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:
Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:
Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:
Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:
Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը:
Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 13:00
Власти Армении пытаются дискредитировать своих предшественников и принизить все то, что ранее было сделано для укрепления государственности. Об этом глава оппозиционной парламентской фракции "Айастан" Сейран Оганян заявил в пятницу на брифинге.
-
2025-05-16 12:56
Согласно распространяемым слухам, основанием для возбуждения дела в отношении журналистки Ануш Мирзоян стало ее освещение визита Пашиняна в Сюник несколько лет назад. Об этом написал на своей странице в Facebook адвокат, член партии «Родина» Сос Акопян.
-
2025-05-16 12:53
Сегодня 16 мая. Выплаты арендной платы за жилье, предоставляемой арцахцам, пока нет. Об этом написала на своей странице в Facebook Лиана Петросян, часто поднимающая социальные проблемы арцахцев.
-
2025-05-16 12:50
Глава парламентской фракции правящей партии "Гражданский договор" Артур Ованнисян отказался комментировать отставку главы общины Эчмиадзин Дианы Гаспарян, однако заверил, что в Армении будет наказан каждый, кто замешан в коррупционной сделке, вне зависимости от политической принадлежности. Об этом представитель правящей политической силы заявил во время брифингов в парламенте.