Ո՞ւմ հետ է Փաշինյանը պատրաստվում լինել «նույն ալիքի վրա»
Հայաստանը Ղարաբաղյան հարցով երբեք անվերջ խաղաղություն չի քարոզել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բանակցությւոնները շարունակլվում են ու կողմերը պետք է լինեն նույն հաճախականության մեջ։
«Եթե պետք է լինում, մենք մեր հաճախականությունը փոխում ենք, որպեսզի մեր գործընկերներին բերենք նույն հաճախականության մեջ, որովհետև ընդհանուր ոգին մեր խոսակցության այն է, որ աշխատենք խնդրի խաղաղ կարգավորման վրա»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարծում է, որ երկու կողմերն էլ անկեղծ են իրենց մղումներում։
«Որովհետև, եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, չի ստացվի, ուրիշ տեղ կհասնենք։ Մենք անվերջ ոչ մի բան չենք քարոզում, մենք ընհանրապես ոչինչ չենք քարոզում, մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նա ասաց, թե կա պատերազմի ճանապարհը, կա նաև խաղաղության ճանապարհը։
«Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի, պետք չէ վախեցնել, մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում։ Եկեք որոշենք, ի վերջո, խաղաղության պլատֆորմի վրա՞ լուծենք էս հարցը, թե՞ չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ կարծում է՝ ցանկացած բանական մարդ պետք է աշխատի կոնֆլիկը լուծել խաղաղության պլատֆորմի վրա։
«Հակառակ դեպքում, բանակցային գործընթացն ի՞նչ իմաստ ունի»,- ասաց ՀՀ վարչապետը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».