Բակո Սահակյանը տարեկան ուղերձ է հղել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների և 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդմամբ, տեղեկացնում է Aysor.am-ը:
Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին Արցախում իրականացվել է մեծածավալ աշխատանք կենսագործունեության բոլոր ոլորտներում, ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել և ներկայումս կյանքի են կոչվում ընթացիկ տարվա ծրագրերը:
Արցախի նախագահը մանրամասնորեն ներկայացրել է նաև մի շարք ոլորտներում իրականացվելիք նախագծերը և համոզմունք հայտնել, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել իշխանության բոլոր թևերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցության, համակարգված և արհեստավարժ աշխատանքի միջոցով:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետության ամենակարևոր առաջադրանքներից եղել է, կա և կմնա երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը՝ շեշտելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջև դրված խնդիրները, պահպանել սահմանների անձեռնմխելիությունն ու պետության լիարժեք անվտանգությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության օրենսդիր մարմինն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել նախանշված ծրագրերի հաջող իրականացման գործում՝ շնորհակալություն հայտնելով կառուցողական համագործակցության և սկզբունքային դիրքորոշման համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: