Մաղավուզի հանքանյութից ստացել են նավթամթերք
Արցախի կառավարությունում ապրիլի 23-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կազմակերպել է Արցախի Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդես:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ գիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, ՀԱՊՀ քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Գագիկ Թորոսյանը նշել է, որ Մաղավուզի հանքի հարստացված քարածխից լաբորատոր պայմաններում հաջողվել է ստանալ նավթամթերք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ստացված ծավալները համապատասխանում են գիտական առումով սահմանված ստանդարտներին: Մասնավորապես, մշակված զանգվածից, որը կազմել է մոտ 12 տոկոս, թորելով 50%-ն, ստացել ենք դիզելային վառելիք, 30%-ը՝ բենզին, իսկ 20 %-ը՝ բիտում: Արդյունքները ներկայացվել են նաև միջազգային գիտաժողովում և արժանացել բարձր գնահատականի, քանի որ, ի տարբերություն ընդունված պրակտիկայի, քարածխից նավթ ստանալու համար մենք նոր տեխնոլոգիա ենք կիրառել՝ ջրի փոխարեն օգտագործելով օդի ճնշման մեթոդը: Մենք հեռանկարում կարող ենք դիտարկել նաև մեկ այլ տարբերակ, այսինքն՝ կարող ենք գազաֆիկացնել ածուխը: Այսօր ամբողջ աշխարհում այն ընդունված մեթոդ է, որը պահանջում է հետազոտական որոշակի աշխատանք»,- նշել է Գագիկ Թորոսյանը:
Գիտական խմբի ղեկավարի համոզմամբ՝ հանքավայրում երկրորդ փուլի հետազոտական աշխատանքների իրականացման պարագայում, որը կտևի 3-4 ամիս, հնարավոր կլինի հստակ պարզել Մաղավուզի հանքանյութի պաշարները, քանի որ հավանականություն կա, որ այն ավելին է, քան խորհրդային շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի` պաշարները կազմում են 4 մլն տոննա:
Նախագահ Սահակյանը կարևորել է կատարված ուսումնասիրություններն՝ ընդգծելով հատկապես դրանց արդյունքները: Նա նշել է, որ անհապաղ պետք է սկսել երկրորդ փուլի աշխատանքները, և Արցախի պետական նախարարին հանձնարարել է բուհի հետ կնքել պայմանագիր, որպեսզի կարճ ժամանակամիջոցում գործնականում ստեղծվեն բոլոր պայմանները նավթամթերք ստանալու համար:
Շնորհանդեսին ներկա էին նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 15:59
В отношении журналиста Ануш Мирзоян из Сюника возбуждено уголовное дело.
-
2025-05-15 15:57
Власти Армении надеются найти спутниковые снимки села Мармарик Котайкской области, сделанные 4 мая, то есть в день исчезновения там двухлетнего ребенка. Об этом министр высокотехнологической промышленности Армении Мхитар Айрапетян заявил журналистам в парламенте.
-
2025-05-15 15:52
Адвокаты по делу «Леле Тепе» выступили с заявлением, в котором говорится:
-
2025-05-15 15:47
Планов визита Путина в Стамбул в ближайшие дни нет, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков. Его слова приводит РИА Новости.