Последние новости

Հակառակորդը կրակել է հայկական դիրքերի և Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ

Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմը ժամը 13:00 սահմաններում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Որևէ վնաս չի պատճառվել», - ասաց Հավհաննիսյանը:

Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ հակառակորդը կրակել է նաև Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի վրա:

Վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին, տեղեկացնում է Newsarmenia.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ