Հայաստանը հասանելիություն կստանա ռուսական արբանյակների տվյալներին
Տիեզերական գործունեության արդյունքների օգտագործման ոլորտում հայկական «Երկրատիեզերք» ընկերությունը հասանելիություն կստանա ռուսական Երկրի հեռահար զոնդավորման տիեզերական արբանյակների տվյալներին: Այս մասին նշված է «Ռուսական տիեզերական համակարգեր» ընկերության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
Ռուսաստանի մայրաքաղաք հայկական պատվիրակության այցի ժամանակ տիեզերական գործունեության արդյունքների օգտագործման ոլորտում հայկական «Երկրատիեզերք» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել «Ռոսկոսմոսի» մեջ մտնող «Ռուսական տիեզերական համակարգեր» հոլդինգի հետ:
Երևանը պատրաստվում է ռուսական ուղեծրային խմբավորման տվյալներին հասանելիությունն օգտագործել պաշտպանության նախարարության համար լուսանկարների մշակման նպատակով: Ձեռք են բերվել նաև երկրատեղեկատվական ծառայությունների մշակման և ներդրման դեպքում կադրերի պատրաստման և փորձի ու տեխնիկական տվյալների փոխանակման պայմանավորվածություններ:
Համաձայնագրի շրջանակում կողմերը կարդիականցնեն Հայաստանում տեղակայված տվյալների ընդունման և մշակման կայանը: Մոսկվան և Երևանը մտածում են նաև համատեղ կառույցի ստեղծման մասին, որը կարող է զբաղվել Երկրի հեռահար զոնդավորման արբանյակների համար սարքերի պատրաստմամբ, ինչես նաև ծրագրային ապահովմամբ և տիեզերական լուսանկարների տվյալների մշակման ծառայություններով:
«Երկրատիեզերք» ընկերությունը Հայաստանում տիեզերական գործունեության առաջատար օպերատոր է և սերտորեն համագործակցում է պաշտպանական կառույցների հետ: Այն նաև այն ընկերություններից մեկն է, որոնք ԵՏՄ արբանյակների արտադրության պայմանագիր են ստորագրել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.