Հայկական թղթադրամը ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների վարկանիշում
Հայկական 50.000 դրամանոցը (մոտ 104 դոլար) ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների 2018թ.–ի ցանկում, նշվում է Թղթադրամների միջազգային միության (IBNS) կայքում, տեղեկացնում է newsarmenia.am-ը։
2018թ.–ի նոյեմբերից շրջանառվության մեջ դրված թղթադրամի դիմերեսին պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հին ձեռագրեր, դարձերեսին` Խոր Վիրապը` Արարատ լեռան ֆոնին և Գրիգոր Լուսավորչի արձանը։
Ինչպես նշել է IBNS–ի ժյուրին, աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների վարկանիշում հայտնվելու համար թղթադրամը պետք է ունենա գեղարվեստական արժեք և պաշտպանության ամենաժամանակակից տարրերը։
2018թ.–ին թողարկվել է ավելի քան 150 նոր թղթադրամ, սակայն դրանց միայն 10%–ն է համապատասխանել նշված պահանջներին։
Աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամ է ճանաչվել կանադական 10 դոլարը։ Այն եղել է առաջատարի դիրքում քվեարկության գրեթե ամենասկզբից։ Կանադական դոլարին հետևել է շվեյցարական 200 ֆրանկը, նորվեգական 500 կրոնը, ռուսական 100 ռուբլին և Սողոմոնյան կղզիների 40 դոլարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.