ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ կոնգրեսականները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին նամակ են ուղարկել, որում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ են արել, հայտնում է Ամերիկայի Հայկական ասամբլեան: Ըստ աղբյուրի՝ բանաձևի նախաձեռնողն է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիյերը: Բանաձևին աջակցել են ևս 28 կոնգրեսականներ, այդ թվում՝ Կոնգրեսի ներկայացուցիչներ Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնեն, Պիտեր Քինգը և Ադամ Շիֆը: Ամերիկայի Հայկական ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդունին շնորհակալություն է հայտնել Ջեքի Սփիյերին և կոնգրեսականներին աջակցության համար:
ԱՄՆ կոնգրեսականներն իրենց նամակում հիասթափություն են հայտնել՝ կապված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Դոնալդ Թրամփի հայտարարության հետ: Նամակում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ-ն արժանին կմատուցի Ցեղասպանության ժամանակ սպանվածներին, կնշի նրանց հաստատակամությունը, ովքեր վերապրել են, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցի զինվորականների հիշատակին, որոնք ծառայել են երկրում՝ պաշտպանելով նրա ազատությունն ու իդեալները:
Կոնգրեսականները նամակում հիշատակում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գեներալ-մայոր Ջեյմս Հարբորդի հերոսության մասին, որը նախագահ Վուդրո Վիլսոնի հրամանով ղեկավարել է 1919 թվականին Հայաստանում ռազմական առաքելությունը:
Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ուղերձով է հանդես եկել՝ կրկին չհիշատակելով «ցեղասպանություն» բառը: «Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի հիշատակին և հիշում նրանց, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգավածային չարագործության հետևանքով: 2015 թվականից սկսած Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1,5 մլն հայեր արտաքսվել են, սպանվել կամ մահվան ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք դարձյալ Ամերիկայում և ամբողջ աշխարում հայ համայնքի հետ միասին սգում ենք բազմաթիվ զոհերին»,- նշված էր հայտարարության մեջ, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-08-15 13:04
Ամերիկահայ ճանաչված գիտնական, հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի (Տատրեան) աճյունը կետափոխվի Հայաստան,հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
-
2019-08-14 20:11
ԱՄՆ Քենթուքի նահանգի կոնգրեսական Ջոն Յարմութը աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
-
2019-07-11 07:07
Հայերի հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը 20-րդ դարի և մարդկության պատմության մեջ մտածված սպանության ամենամեծ ակտերից մեկն է։ Այս մասին այսօր Իսրայելի անկախության օրվա պատվին ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին։
-
2019-07-02 14:21
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն լրացում է ներկայացրել հօգուտ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։