Հայաստանի ինը քաղաքներում կկայանա «Անմահ գունդ» քայլերթը
«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթեր 9 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Ալավերդիում, Հրազդանում, Մասիսում և Քասախ գյուղում, տեղեկացնում է Panorama.am-ը:
«Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխանցմամբ, Երևանում ակցիան մեկնարկելու է մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին՝ Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարիներին, իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:
Քայլերթին մասնակցելու են Հայաստանի ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլոք:
«Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 14:24
В сегодняшней Армении процедуру выражения вотума недоверия премьер-министру необходимо начинать только тогда, когда в стране будет реальное двоевластие, когда власть не будет владеть ситуацией, а диктовать условия будут улица и оппозиция, когда силовики не осмелятся выполнять приказ о кровопролитии.
-
2025-05-07 14:22
Европейский Комиссар по вопросам энергетики Дэн Йоргенсен на пресс-конференции в Европарламенте подчеркнул важность отказа от российских энергоресурсов в знак солидарности с Украиной, проигнорировав, при этом, вопрос о солидарности с Арменией.
-
2025-05-07 14:20
После инцидента в администрации района Нор Норк Еревана отношения Авинян-Пашинян обострились. Об этом пишет газета «Иравунк», развивая тему.
-
2025-05-07 14:19
Планы президента США Дональда Трампа переименовать Персидский залив в Арабский представляют собой политически мотивированный и враждебный шаг по отношению к Тегерану, заявил глава МИД Ирана Аббас Аракчи.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-05-09 17:23
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։
-
2019-05-09 16:17
Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» քայլերթը։ Մասնակիցներն իրենց ձեռքում ունեն ոչ միայն Հայրենական պատերազմում զոհված իրենց հարազատների լուսանկարները, այլև Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները՝ Ադամ Սահակյանինը, Ռոբերտ Աբաջյանինը։
-
2019-05-09 14:24
Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը։ Նշենք, որ մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար. այդ օրը նշվում է Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տոնը:
-
2019-05-09 14:20
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Արցախում արված իր զավակների լուսանկարն ու գրել.