Կոնֆերանս Արցախում
Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ մայիսի 10-ին Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։
Խորհրդաժողովին մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Հայաստանի Հանրապետությունից՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Արցախի ԱԺ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև փորձագետներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։
Խորհրդաժողովին որպես պատվավոր հյուր մասնակցում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Համաձայնագրի 25-ամյակը լավ առիթ է՝ գնահատական տալու այդ իրադարձությանը, ինչպես նաև ամփոփելու որոշ արդյունքներ և ուրվագծելու անելիքները, որոնք անհրաժեշտ են հրադադարի ռեժիմի ամրապնդման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։
Անդրադառնալով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի կարևորությանը՝ Մասիս Մայիլյանը, մասնավորապես, ընդգծել է, որ 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ անժամկետ Համաձայնագիրը, փաստորեն, հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որի շնորհիվ վերջ դրվեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և հակամարտությունը տեղափոխվեց քաղաքական-դիվանագիտական դաշտ։
Այդպիսով՝ պայմաններ ստեղծվեցին, որպեսզի միջազգային միջնորդների աջակցությամբ կողմերը կարողանան իրենց ջանքերը կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա:
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ արցախյան կողմը մշտապես հավատարիմ է եղել 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագրով ստանձնած հանձնառություներին, ինչպես նաև բազմիցս հանդես եկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման վերաբերյալ տարբեր նախաձեռնություններով: Որպես օրինակ՝ ԱԳՆ ղեկավարը հիշատակել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրելու սահմանին տիրող իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները, և հավելել, որ նշված համակարգը կարող է դառնալ զինադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մասը:
Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է նաև 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած երկու գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
ԱԳՆ ղեկավարը նաև առանձնացրել է հակամարտ զորքերի սահմանազատման գծի հարցը, որը բոլոր երեք կողմերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջնորդությամբ ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս:
Հետևաբար, հրադադարի մասին համաձայնագրի կատարումը նշանակում է նաև կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016 թ. ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից:
Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ու խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման միջոցով դիվանագիտական և ռազմաքաղաքական պայմանների համադրումն ու փոխլրացնելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի և Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-04 11:09
Սահմանադրության մեկնաբանման մեթոդաբանությունում կարևոր է հասկանալ, որ դա հայեցակարգային փաստաթուղթ է և տառացի մեկնություն չի կարելի։ Այս մասին ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր և կանաչ գծեր» կոնֆերանսում, որը կազմակերպել է «Իրավական ճանապարհ» հասարակական կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։
-
2019-05-11 16:10
Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասի նհամաձայնագրի 25-ամյակին նվիրված` նախօրեին Ստեփանակերտում կայացել է խորհրդաժողով, որն ընդունել է հայտարարություն:
-
2019-03-12 11:58
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։