Ստեփանակերտ․ Անցյալին վերադարձ չի լինի
25 տարի առաջ` 1994թ–ի մայիսի 12-ին Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած հրադադարի համաձայնագիրը կարևոր իրադարձություն էր առաջին հերթին մարդասիրական տեսանկյունից։ Sputnik Արմենիայի հետ զրուցում, անդրադառնալով պատմական այդ իրադարձությանը, ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
«Հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելն առ այսօր հարյուրավոր, եթե ոչ` հազարավոր կյանքեր փրկեց երկու կողմերից էլ։ Փաստորեն, կանգնեցրեց առաջին արցախյան պատերազմը, և մենք ունեցանք նոր աշխարհաքաղաքական իրավիճակ տարածաշրջանում»,– ասաց Բաբայանը։
Հրադադարի պայմանագրով, նրա մեկնաբանությամբ, ճանաչվեց ու ամրագրվեց աշխարհաքաղաքական նոր իրականություն, որտեղ կա Արցախի հանրապետություն, Ադրբեջան և Հայաստան։
«Հրադադարի ռեժիմը մեծ նշանակություն ունեցավ ինչպես Արցախի ու Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի, կարելի է ասել` նաև համաշխարհային քաղաքականության համար, որովհետև Անդրկովկասն այնպիսի կարևոր ռազմաքաղաքական դիրք է զբաղեցնում, որ այստեղի կայունությունն ու խաղաղությունն անմիջապես ազդում է գլոբալ աշխարհաքաղաքական կայունության ու հավասարակշռության պահպանման վրա»,– ասաց Բաբայանը։
Հրադադարի համաձայնագրով 25 տարի առաջ ամրագրվեցին նաև Արցախի հանրապետության սահմանները, որոնք արդեն քառորդ դար գրեթե անձեռնմխելի են մնացել։ Հրադադարի ռեժիմը ևս, Դավիթ Բաբայանի դիտարկմամբ, որոշ խախտումներով պահպանվեց մինչև 2016թ–ը։ 2016-ի ապրիլին հրադադարի համաձայնագիրը 4 օր դադարել էր գործել։ Արցախում պատերազմ էր, պատերազմի բոլոր սարսափելի հետևանքներով ու երկու կողմերում մարդկային անդառնալի կորուստներով։
Քառօրյա պատերազմի ավարտին հրադադարը պաշտոնապես դարձյալ վերականգնվեց։ Հրադադարի համաձայնագիրը վերականգնեց իր իրավական ուժը։
25 տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթուղթն անժամկետ է։ Արցախի նախագահի մամուլի խոսնակի բնորոշմամբ, այն այսօր էլ արցախյան հակամարտության կարգավորման մի տարբերակ է։
«Քանի չկա այլ զարգացում, կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ, սա է մնում կարգավորման մի տարբերակը։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի համապարփակ ձևով կարգավորվի այս խնդիրը։ Բայց դա չի նշանակում, որ մեզ համար կարող է լինել վերադարձ անցյալին։ Դա բացառված է։ Լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով»,– վստահեցրեց Դավիթ Բաբայանը։
Իսկ դեպի հուսալի ապագան տանող միակ բանալին այսօր, նրա համոզմամբ, Արցախի հանրապետության հզորացումն ու զարգացումն է։
Հիշեցնենք, որ 1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղըզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ և ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 14:18
Вчера в интернете распространилась информация о том, что 100 процентов акций ЭСА заложены международным финансовым организациям, и это получило широкий резонанс, особенно среди той части населения, которая, к сожалению, имеет определенные проблемы с финансовой грамотностью. В результате (также направляемой конкретными лицами и группами) поднялась волна необоснованных и безграмотных обвинений и упрощенных суждений в адрес нынешних владельцев компании, пишет экс-глава КГД Армении Давид Ананян.
-
2025-06-20 13:59
Армения сможет рассматривать выход из ЕАЭС и возможное присоединение к другому интеграционному объединению только после тщательной оценки рисков и последствий. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в интервью Sputnik Армения на Петербургском международном экономическом форуме.
-
2025-06-20 13:57
Подразделения ВС Азербайджана 20 июня в период между 08:00 и 09:00 открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего поврежден жилой дом. Пострадавших нет. Об этом говорится в сообщении, распространенном Министерством обороны Армении.
-
2025-06-20 13:55
В Кремле внимательно следят за ситуацией с арестом в Армении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна, будут готовы оказать ему всю необходимую помощь, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.