Հռչակագիրը ստորագրեց միայն Մոգերինին
Մայիսի 13-14-ին Բրյուսելում անցկացվում է ԵՄ Արևելյան գործընկերության 10 տարվան նվիրված հոբելյանական համաժողովը՝ ծրագրի մասնակից երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է Panorama.am-ը։
Պարզվում է, ամեն ինչ հարթ չի անցել։ ԵՄ արտաքին գործերի նախարարներն ու Արևելյան գործընկերության 6 երկրների արտաքին գործերի նախարարներն իջեցրել են 10-ամյակին նվիրված հոբելյանական հայտարարության մակարդակը։ Ինչպես հայտնել է «Ազատություն ռադիոկայանի» եվրոպական ծառայության աղբյուրը, հայտարարության մակարդակի իջեցման պատճառը եղել է Ադրբեջանը, որը դժգոհ է եղել, քանի որ հայտարարության մեջ չի նշվել «տարածքային ամբողջականություն» տերմինը։
ԵՄ ղեկավարները, սակայն, չեն տրվել Ադրբեջանի դժգհությանն ու սպառնալիքներին ու հայտարարությունը չեն փոփոխել, որի արդյունքում, բոլոր մասնակիցների փոխարեն, փաստաթուղթը ստորագրել է միայն համաժողովը նախագահող ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ֆեդերիկա Մոգերերին ու այն ստացել է «Նախագահողի ամփոփում» անունը։
Նշվում է, որ դժգոհ են եղել նաև Վրաստանն ու Ուկրաինան, քանի որ հայտարարությամբ Բրյուսելը չի ճանաչել այդ երկրների «եվրոպական ձգտումները»։
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության մեկնարկը տրվել է 2009թ.-ին և ԵՄ ու Արևելյան գործընկերության ղեկավարների վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2017թ.-ին Բրյուսելում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.